×

ԲԱԼԱՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԱԼԵՔՍՆԴՐԻ

Վոլոդյա Ալեքսանդի բալայանը ծնվել է 1946 թվականի հուլիսի 4-ին ք. Կիրովականում /Վանաձոր/ ծառայողի ընտանիքում: Սովորել է Վանաձորի Գրիբոեդովի անվան թիվ 11 և այնուհետև Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ ռուսական դպրոցում և 1965 թվականին ավրտելով այն, ընդւնվել է ԵՐՊԻ Կիրովականի մասնաճյուղի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը և 1970 թվականին, ավարտելով ուսուցման լրիվ  կուրսը, ստացել է ինժեներ-մեխանիկի որակավորում:

1970 թվականին ընդունվել է աշխատանքի Կիրովականի <<Ավտոգենմաշ>> գործարանի գլխավոր կոնստրուկտորի բաժնում, որպես երրորդ կարգի կոնստրուկտոր: Նույն թվականին զորակոչվել է Սովետական Բանակ և ծառայել 19.11.1970-ից մինչև 22.12.1971 թվականը: Բանակից վերադառնալուց հետո գրանցվել է որպես կրտսեր գիտական աշխատակից <<Ավտոգենմաշ>> գործարանին կից <<ВНИИАвтогенмаш>> СКБ հուսալիության բաժնի հուսալիության խմբում:  1974 թվականին փոխադրվել է առաջատար կոնստրուկտորի պաշտոնի: 10.02.1974-ին պարգևատրվել է <<1974 թվականի սոցիալիստական մրցակցության Հաղտողի>> նշանով:  

22.03.1975-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից առկա ասպիրանտուրա ընդունվելու կապակցությամբ: 22.03.1975-ին ընդունվել է Մոսկվայի լեռնային ինստիտուտի առկա ասպիրանտուրա և ավարտել է այն 03.031977 թվականին:

1977 թվականին ընդունվել է որպես կրտսեր գիտական աշխատակից ինստիտուտի գիտական աշխատանքների սեկտորում և ազատվել է 16.12.1977–ին, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

01.02. 1978 թվականին գրանցվել է որպես առաջատար կոնստրուկտոր Մոսկվայի  <<ВНИИАВТОГЕНМАШ>> ինստիտուտում: 25.07.1978-ին ազատվել է <<Սեփական ցանկություն>> հոդվածով:

01.08.1978-ին  ընդունվել է Մոսկվայի Լեռնային ինստիտուտի կրտսեր գիտական աշխատակցի պաշտոնում: 05.01.1983-ին ազատվել է <<Սեփական ցանկւթյամբ>> հոդվածով:

24.01.1983-ին աշխատանքի է ընդունվել <<Ավտոգենմաշ>> գործարանին կից <<ВНИИАвтогенмаш>> ՍԿԲ-ի կոնստորուկտորական բաժնում որպես նախագծի գլխավոր կոնստրուկտոր: 03.10.1983-ին ազատվել է աշխատանքից կապված ԵՐՊԻ Կիրովականի մասնաճյուղում աշատանքի անցնելու կապակցությամբ:

 24.05.-04.07.1983 թվականին բարձրացրել է իր որակավորումը Մինքիմմաշի որակավորման բարձրացման Ինստիտուտում գիտության և տեխնիկայի <<Արտադրության կազմակերպում և տեխնոլոգիա>> բաժնում գլխավոր ճարտարագետների խմբում և կատարել է ավարտական աշխատանք, որը գնահատվել է գերազանց, որի համար ստացել է համապատասխան վկայական:

03.10.1983-ին ընտրվել է դոցենտի պաշտոնում ՄՀ և Գ ամբիոնում:

16.12.1998-ին նշանակվել է Կիրովականի կրթահամալիրի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն:

 15.10.2018-ին հաստիքի կրճատման պատճառով լուծվել է գիտական աշխատանքների  գծով փոխտնօրենի պայմնագիրը և հիմնական աշխատանքային պայմանագրով փոխադրվել է ոորպես ՏՀ ամբիոնի դոցենտ:    

 Աշխատանքի ընթացքում 1988 թվականին չորսամսյա վերապատրաստում է անցել Մոսկվայի լեռնային ինստիտուտում կիրառական և տեսական մեխանիկայի ամբիոններում:

Աշխատանքի ընթացքում արժանացել է կրթության և գիտության նախարարության, պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարության, Լոռու մարզպետի և Վանաձոր քաղաքի քաղաքապետի մի շարք պատվոգրերի, վաստակագրերի և շնորհակալագրերի:

Վ. Բալայանը ունի 60-ից առավել գիտական հոդվածներ և ուսումնամեթոդական աշխատանքներ, այդ թվում նաև 6 հեղինակային վկայականներ և մեկ պատենտ, ներդրված աշխատանքներ ինչպես ՌԴ բացահանքներում (թրթռաղացներ կարբոնատաին թափոններց մանրացված փոշիների ստացման համար), այնպես էլ ՀՀ-ում (ԳԻՊԿ ՓԲԸ-ում թրթռաղացներ և արտակենտրոն թմբուկով խառնիչ ներկի պատրաստման համար), ինչպես նաև մասնավոր ընկերություններում (ՌԴ Կալուգա քաղաքի <<ՏԱՇԻՐ (ընկերությունների խմբի)>> <<Դերևոօբրաբոտկա>> գործարանում ներկի արտադրության արտադրամաի հավաքում երկու թրթռաղացներով և մեկ արտակենտրոն թմբուկով պտտվող խառնիչով մեքենաների կիրառմամբ:

1982 թվականի հոկտեմբերի 27.-ին պաշպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է  տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան  <<Լեռնային մեքենանր>> մասնագիտությաբ, իսկ 1984 թվականին շնորհվել է դոցենտի կոչում <<|Շինարարական, ճանապարհային մեքենաներ և սարավորումներ >> մասնագիտությամբ:

Տիրապետում է հայերենին (մայրենի), ռուսերենին (գերազանց), անգլերենին (սկսնակ)