ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԱՇԽԵՆ ԱՍԼԱՆԻ
Աշխեն Արզումանյանը ծնվել է 1983 թվականի մարտի 2-ին քաղաք Կիրովականում:
1990-1998 թվականներին սովորել է Վանաձորի թիվ 23 միջնակարգ դպրոցում։
1998-2000 թվականներին սովորել է ՀՊՃՀ Վանաձորի հենակետային վարժարանում։
2000 թվականին ընդունվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղ և 2005 թվականին գերազանցությամբ ավարտել է ինստիտուտի լրիվ դասընթացը «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտությամբ՝ ստանալով ճարտարագետի որակավորում:
2005 թվականին ընդունվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ՇՃ ամբիոնում որպես գործավար։ 2006 թվականին նշանակվել է «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» ամբիոնում որպես ավագ լաբորանտ:
2008 թվականին նշանակվել է «Շինարարություն և լեռնային գործ» ամբիոնում որպես ներքին համատեղությամբ դասախոս:
2015 թվականին նշանակվել է «Շինարարություն և լեռնային գործ» ամբիոնում որպես լաբորատորիայի վարիչ:
2020 թվականին նշանակվել է գրասենյակի վարիչ:
Նա արժանացել է տարբեր պատվոգրերի և շնորհակալագրերի: