Դպրոցի պատմությունը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ավագ դպրոցը համարվում է մեր գիտական հանրությանը համալրող կարևորագույն կրթօջախներից։ Հաջողությամբ կազմակերպում է ուսման և դաստիարակության գործընթացը։
Դպրոցը հիմնադրվել է 1996թ․-ի սեպտեմբերի 9-ին ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Լևոնի Սարգսյանի և Ոստանիկ Մարուխյանի նախաձեռնությամբ։ Կրթահամալիրի գիտխորհրդի որոշմամբ՝ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղին կից հիմադրվեց հենակետային վարժարանը։ Այդ նախաձեռնությունն այնքան մեծ ոգևորություն առաջացրեց ամբողջ Լոռու մարզում, որ առաջին իսկ տարում դիմորդների թիվը զգալիորեն գերազանցեց նախատեսված թվին։ 2011թ․-ից հենակետային վարժարանը վերանվանվեց ավագ դպրոց։
1996-1998 թթ․ առաջին տնօրենը եղել է Միշա Սիմոնյանը։
1998-2009 թթ․ տնօրեն է նշանակվել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Խառատյանը։
2009-2019թթ․ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Սիրադեղյանը։
2019թ․-ի հոկտեմբերի 19-ին ավագ դպրոցի տնօրեն է ընտրվել Լուսինե Սարգսյանը, ով ղեկավարում է ավագ դպրոցը մինչ օրս։
Ներկայումս ավագ դպրոցն ունի տեխնոլոգիա հոսքի 8 դասարան և բնագիտամաթեմատիկական հոսքի 4 դասարան, որտեղ սովորում է 225 աշակերտ և աշխատում է 24 ուսուցիչ, որից 63%-ը անցել են կամավոր ատեստավորում, որը թվաքանակով առաջատարներից է։
Դպրոցի ստեղծման օրվանից դպրոցը տվել է 2000-ից ավելի շրջանավարտ։ Դպրոցը համագործակցում է մայր բուհի և նրա մասնաճյուղերի հետ։
Յուրաքանչյուր տարի ավագ դպրոցի պատմության կերտման գործում դպրոցի սաները անմոռանալի հետքն են թողել և դպրոցը ճանաչում է ձեռք բերել իր շնորհալի սաների շնորհիվ։
2019թ-ին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ համագործակցության արդյունքնում դպրոցում սկսվեց դասավանդվել «Ձեռնարկատիրական կրթություն» առարկան, որը շարունակվում է մինչ օրս։ Աշակերտներն արտադրում են տարատեսակ ապրանքներ, որոնք իրացվում են տարբեր տոնավաճառներում։


Այս տարիների ընթացքում 6 աշակերտ դարձել է տնտեսագիտության թեկնածու՝ Խառատյան Գերաս, Գրիգորյան Արտյոմ, Ասրյան Արսեն, Աղաբաբյան Լուսինե, Կաիկչյան Օհան, Խառատյան Դավիթ։
ՀԱՊՀ ՎՄ ավագ դպրոցի առավելությունը մյուս ավագ դպրոցների նկատմամբ այն է, որ մենք ակտիվորեն համագործակցում ենք Վանաձորի գործընկեր ձեռնարկությունների հետ: Աշակերտներին հնարավորություն է տրվում մասնակցելու ծրագրավորման տարբեր դասընթացների (C (basic), C++(basic), Python(basic), HTML(5) Fundamentals, CSS Fundamentals, PHP Fundamentals): Ավագ դպրոցն իրականացնում է նաև տարբեր միջոցառումներ (օլիմպիադաներ, բանավեճեր, վիկտորինաներ, քննարկումներ, մասնակցություն համալսարանի կողմից կազմակերպված ֆլեշ-մոբին): Ավագ դպրոցը կարողանում է լիակատար օգտվել համալսարանի հարուստ նյութատեխնիկական բազայից՝ լաբորատորիաներից, օնլայն կաբինետներից։ Աշխատանոցների ստեղծումը խթան հանդիսացավ աշակերտների բազմաթիվ հավաստագրերի, դիպլոմների, գովասանագրերի ստացման և տարաբնույթ մրցույթների մասնակցության․
- DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթում «Լավագույն խաղ» անվանակարգում լավագույնը ճանաչվեցին՝ Միքայել Նավոյանը և Էդուարդ Ղազարյանը։
- DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթում «Լավագույն դիզայն» անվանակարգում լավագույնը ճանաչվեց՝ Վահե Ասլոյանը։


- «Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022-ը», հաղթող թիմերից էր «CSharks»- «ՍիՇարքս» թիմը, իսկ ղեկավար Արտյուշ Վարդերեսյանը մեր դպրոցի աշակերտ է։
- «Երիտասարդ նորարարներ — ապագա առաջնորդներ» մրցույթում ճանաչվել են հաղթող՝ ներկայացնելով նոր ստարտափ YUMMY-MUMMY, Լամարա Բադալյան, Նարե Դալլաքյան, Հասմիկ Թերզյան, Գրետա Տեփանյան։

2023թ. ամռանը Ֆաստ հիմնադրամի կողմից ստեղծվեց «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական փորձարարական ծրագիրը, որի շնորհիվ այժմ դպրոցում ունենք ԱԲ դասարաններ։ Այս ծրագրի ստեղծման նպատակն է նորարարական արդյունաբերության, նոր տեխնոլոգիաներին ուղղված անվտանգային և բազմաթիվ այլ խնդիրների լուծման զարգացումը։
Հավք2023 ԱԹՍ-ների մրցույթում մեր Արմաթն օդում խմբակը ներկայացնող Spark թիմը գրավեց 3-րդ տեղ՝ իրերի հայտնաբերում և տեղորոշում անվանակարգում:


Մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Նարե Դալլաքյանը Koreez-Armath 2024 ճարտարագիտական մրցույթում զբաղեցրել է 1-ին պատվավոր հորիզոնականը։

Մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մելիքսեթյան Արեսը, Վարդերեսյան Հովհաննեսը և Հովակիմյան Լևոնը 2024-2025 ուստարվա ընթացքում գերազանցությամբ ավարտեցին UWC Դիլիջանի դպրոցում անցկացվող «Samsung Innovation Campus» ծրագրի մեկամյա դասընթացը` արժանանալով ամենաբարձր` «ՈՍԿՅԱ» դիպլոմի։


Հաջողությունների հայելին, նրա գլխավոր այցեքարտը շրջանավարտներն են: Նրանց գերակշռող մասը համալսարանի գերազանցիկ ուսանողներն են, ավագները, ակտիվիստները, ուսխորհրդի անդամները, ապագա մագիստրոսներն ու ասպիրանտները, ովքեր արդեն ճանաչված տնտեսագետներ, շինարարներ, ծրագրավորողներ, մեխանիկներ, բժիշկներ են ոչ միայն հանրապետությունում, այլև նրա սահմաններց դուրս:
2024-ին STEM գիտելիքների խթանման նպատակով «Պոլիտեխնիկ․ ստեղծարար միտք, հմուտ ձեռքեր» խմբակի շրջանակներում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում USAID Armenia-ի աջակցությամբ և ՀԱՊՀ-ի անմիջական միջնորդությամբ ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած Ռոբոտատեխնիկայի և Ինժեներական լաբորատորիաներ, որտեղ և՛ արցախահայ աշակերտները, և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները մասնակցել են անվճար հիմունքներով կազմակերպվող հետևյալ դասընթացներին՝
- Ռոբոտոտեխնիկա և ալգորիթմական ծրագրավորում,
- Հետաքրքրաշարժ մաթեմատիկա,
- Python ծրագրավորման լեզու,
- Գրաֆիկ դիզայն,
- Էլեկտրոմեխանիկա,
- Եռաչափ մոդելավորում, աշխատանք թվածրագրային հաստոցների հետ:
STEM խմբակներում կազմակերպվող դասերը կրում են շարունակական բնույթ: Դասավանդում են լավագույն փորձ և լավագույնս իրենց ոլորտին տիրապետող մասնագետներ՝ նորագույն մեթոդներով և գործիքակազմով:



ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի Ռոբոտատեխնիկայի լաբորատորիայում անց են կացվում «Ռոբոտատեխնիկա և ալգորիթմական ծրագրավորում» դասընթացներ։ Թիմային աշխատանքի արդյունքում սաները ստեղծել են իրենց ռոբոտները՝ Դոգին, Թրիքս Բոյը, Թաչին և Գիրո տանկը։ Աշակերտները ցուցադրել են իրենց ռոբոտների կառուցվածքն ու գործառույթները։ Վերջիններս կարողանում են և՛ տեսականորեն, և՛ գործնականում ներակայացնել իրենց պրոյեկտները։ Ավագ դպրոցն ունի նաև ռոբոտաշինության խմբակ։ Լաբորատորիայի սաներն ու շրջանավարտները ստանում են ծրագրավորման, ինժեներական, մոդելավորման, էլեկտրոնիկայի, ռոբոտաշինության հմտություններ: Նրանցից շատերը շարունակել են իրենց կրթությունն ու աշխատանքը ինժեներական և ՏՏ ոլորտներում:
Դպրոցի 30-ամյա պատմությունը ձեռքբերումների և ստեղծագործական բեղմնավոր ճանապարհ է: Այսօր ևս ավագ դպրոցը արժանապատվորեն է կատարում իր պարտքը` շարունակելով արդեն իսկ ստեղծած ավանդույթները, հիմնելով նորերը: