×

Միջոցառումներ

Նախագծային աշխատանքների պաշտպանություններ 

Նախագծային աշխատանք «Երկրաչափություն» առարկայից

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի 11-րդ «ա» դասարանի աշակերտները ներկայացրին նախագծային աշխատանք (նախագծի ղեկավար՝ Ն. Հակոբջանյան) «Մաթեմատիկան կարի արվեստում» թեմայով:

Աշակերտները ցուցադրեցին, որ մաթեմատիկան ոչ միայն դասագրքերում է, այլ մեր առօրյայում, աշխատանքի մեջ և հատկապես՝ կարի արտադրամասում:

Որպես վերջնարդյունք ներկայացրին իրենց կարած դպրոցական համազգեստը և տարբեր երկարաչափական պատկերներից գլխարկներ:

Նախագծային աշխատանք «Համակարգչային գիտություն (Python)» առարկայից

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի 10-րդ ա դասարանի Արհեստական Բանականության հոսքի աշակերտները նոյեմբերի 24-ին ներկայացրին նախագծային աշխատանք (նախագծի ղեկավար՝ Ա. Բալյան) «Վանաձորի համար Python-ի միջոցով ավտոբուսի կանգառների քարտեզի և զանգերի ստեղծում» թեմայով:

Նախագիծը շատ արդիական է, լուծում է համայնքի կարևոր խնդիր և արժանացավ տնօրենության բարձր գնահատանքին:

Տնօրեն Լ. Սարգսյանը հույս հայտնեց, որ նախագիծը կլինի հաջողված ստարտափ: