Աշակերտական խորհուրդ
Աշակերտական խորհրդի գործառույթնեը
- Աշակերտական խորհուրդը ստեղծվում է ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան հաստատության գործունեության կազմակերպմանը նպաստելու, անմիջականորեն իրենց վերաբերող հարցերի մասին սովորողների կարծիքի ազատ արտահայտումն ապահովելու և սովորողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հաստատության կանոնադրության դրույթների պահպանումը վերահսկելու նպատակով:
- Աշակերտական խորհուրդը սովորողների ինքնավարության և ինքնակառավարման լիազորություններով օժտված ներկայացուցչական մարմին է, որի գործունեության հիմնական սկզբունքներն են՝ կամավորությունը, սովորողների իրավահավասարությունը, կառավարման կոլեգիալությունը և հրապարակայնությունը:
- Սովորողները կարող են ըստ իրենց նախասիրությունների ստեղծել նաև ակումբներ, միավորումներ, որոնք նույնպես հանդիսանում են սովորողների ինքնավարության զարգացմանը նպաստող օղակներ և գործում են սույն կանոնադրության 4-րդ կետում շարադրված սկզբունքների համաձայն:
- Աշակերտական խորհուրդը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրության հիման վրա ստեղծված իր կանոնադրությամբ:
- Աշակերտական խորհուրդը կարող է ունենալ իր անվամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ, որոնց վրա աշակերտական խորհրդի հայերեն անվանումը պարտադիր է:
- Աշակերտական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել Հայաստանի և օտարերկրյա կրթական հաստատությունների սովորողների ինքնավարության մարմինների ու կազմակերպությունների հետ:
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սովորողների ինքնավարության հիմնական խնդիրներն են՝
1) համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորմանը նպաստելը.
2) ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը նպաստելը.
3) հաստատությունում ժողովրդավարության, սովորողների ինքնակազմակերպման և ինքնակառավարման կարողությունների զարգացմանը նպաստելը.
4) սովորողների ինքնադրսևորման, կարծիքի ազատ արտահայտման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը օժանդակելը.
5) սովորողների իրավունքների և պարտականությունների լիարժեք գիտակցմանն ու իրացմանը օժանդակելը.
6) հաստատության սովորողների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը.
7) սովորողների առողջության, կյանքի անվտանգության, սոցիալական ապահովության ուղղությամբ իրականացվող միջոցառումներին աջակցելը և սովորողների նախաձեռնությունների ապահովմանը օժանդակելը.
8) հաստատությունում սովորողների կրթության և ինքնակրթության, նրանց համակողմանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն օժանդակելը.
9) երիտասարդ սերնդի, նրա պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը և զարգացմանը, իրավական, ժողովրդավարական պետության կառուցմանը օժանդակելը:
Աշակերտական խորհրդի նախագահ՝ Բադալյան Լիդա
Նախագահի տեղակալ՝ Թամազյան Սոնա