ԱՍԼԱՆՅԱՆ ԱՐՓԻՆԵ ԱՐՄԵՆԻ
Տ և ՃՏ ամբիոնի դասախոս
Արփինե Ասլանյան ծնվել է 1988 թվականի մարտի 4-ին, քաղաք Վանաձորում։ Ազգությամբ հայ է։ 1995-2005 թվականներին սովորել է Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 դպրոցում։
2005 թվականին ընդունվել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ 2009 թվականին գերազանցությամբ ավարտել է բակալավրիատը՝ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ, ստացել է ճարտարագիության բակալավրի որակավորում։ Նույն թվականին ուսումը շարունակել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի մագիստրատուրայում։ 2011 թվականին այն ավարտել է գերազանցությամբ՝ ստացել է ճարտարագիտական մագիստրոսի աստիճան։ 2018 թվականից հանդիսանում է ՀԱՊՀ հայցորդ։
Մասնագիտական գործունեությունը սկսել է 2011 թվականին Հայաստանի Եվրոպական Համալսարանում որպես դասախոս։ 2013 թվականից համատեղությամբ աշխատել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում, իսկ 2015թ-ից նաև Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում։
Մի շարք գիտական հոդվածի հեղինակ է։
Տիրապետում է հայերենին (մայրենի), անգլերենին և ռուսերենին՝ բարձր մակարդակով։