×

ԱՂԱԲԱԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՇԱՅԻ

Լուսինե Աղաբաբյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 31-ին, քաղաք Վանաձորում։ Ազգությամբ հայ է։ 1989-1996 թվականներին սովորել է Վանաձորի թիվ 14 ռուսական, ապա թիվ 18 միջնակարգ դպրոցներում: Զուգահեռ ավարտել է նաև Շ. Տալյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնը։

1997-1999թթ. սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հենակետային վարժարանում: 1999-2003թթ. սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժնում՝ ստանալով բակալավրի որակավորում: 2005 թվականին ուսումը շարունակել է ՀՊՃՀ մագիստրատուրայում՝ ստանալով «Ճարտարագիտության մենաջմենթ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 2005 թվականին Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղում: 2009թ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2013թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

2005թ. մինչ օրս դասավանդում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում: 2013թ. զբաղեցնում է «Հումանիտար առարկաներ, ընդհանուր տնտեսագիտություն և մարմնակրթություն» ամբիոնի վարիչի պաշտոնը: 2018թ. մինչ օրս հանդիսանում է մասնաճյուղի գիտքարտուղարը:

Մասնակցել է մի շարք վերապատրաստումների։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ցուցումների: Ամուսնացած է ունի 2 դուստր։