ԱԲՈՎՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՎԱՀԱՆԻ
Սուրեն Վահանի Աբովյանը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ՀԽՍՀ Կիրովական քաղաքում (ներկայիս Վանաձոր)։
Կրթություն
1996–2004 թթ․ սովորել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 դպրոցում։
2004–2006 թթ․ ուսումը շարունակել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանում։
2006–2010 թթ․ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագետի որակավորում։
2010–2012 թթ․ նույն համալսարանում ուսանել է մագիստրատուրայում՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի աստիճան։
2012 թվականին վերապատրաստվել է Վիեննայի տեխնիկական համալսարանում՝ որպես վերականգնող ճարտարապետ։
Աշխատանքային գործունեություն
2010–2012 թթ․ աշխատել է «Վ․ Աղաբաբյան» ՍՊԸ-ի նախագծային բաժնում՝ որպես ճարտարապետ, իսկ 2011 թվականից՝ նախագծերի գլխավոր ճարտարապետ, բաժնի պետ։
2010–2016 թթ․ հանդիսացել է «Շինէքսպրտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն և նախագծերի գլխավոր ճարտարապետ։
2014–2015 թթ․ դասախոսել է Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում՝ շինարարական մասնագիտությունների գծով։
2015–2016 թթ․ եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քաղաքացիական շինարարության ամբիոնի ավագ դասախոս։
2015–2016 թթ․ աշխատել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության կառույցների սեյսմակայունության բաժնում՝ որպես գիտաշխատող։
2016 թվականից մինչ օրս հանդիսանում է Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ՝ Վանաձորի գլխավոր ճարտարապետ։
2016 թվականից ՀՀ ճարտարապետների պալատի անդամ է, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական խորհրդի նախագահ։
2018 թվականից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պետական քննական հանձնաժողովի անդամ է։
2013 թվականից ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի ՏՀ-16 տեխնիկական հանձնաժողովի անդամ է։
Իրականացված նախագծեր
Սուրեն Աբովյանի նախագծերով իրականացվել են տասնյակ եկեղեցիների և պատմամշակութային հուշարձանների կառուցման և վերականգնման աշխատանքներ, այդ թվում՝ Մեղրաձորի Սուրբ Գայանե մատուռը, Վահագնաձորի և Գուգարքի Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Հոռոմայրի Սուրբ Նշան վանքը, Լեջանի Կարմիր վանքը, Ուռուտի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ակների Սուրբ Գևորգ եկեղեցին և այլ կարևոր հոգևոր կառույցներ։
Նրա նախագծերով ստեղծվել են նաև բազմաթիվ հուշարձաններ և հուշակոթողներ, այդ թվում՝ Զորավար Անդրանիկի հուշարձանը Վանաձորում, Մարշալ Բաբաջանյանի արձանը Երևանում (համահեղինակ), ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ռազմական պանթեոնը Վանաձորում։
Նախագծել է արդյունաբերական համալիրներ, արտադրական ֆաբրիկաներ, գազաբալոնների գործարան, ինչպես նաև Վանաձորի և ՀՀ տարբեր մարզերի այգիների, պուրակների և հրապարակների հիմնանորոգման ու կառուցման նախագծեր։
Նրա հեղինակությամբ կամ մասնակցությամբ իրականացվել են բազմաթիվ կրթական, մշակութային, առողջապահական և ռազմական նշանակության կառույցների նախագծեր՝ ՀՀ պաշտպանության նախարարության համար ավելի քան երկու տասնյակ ռազմական օբյեկտներ ներառյալ։
Ընդհանուր առմամբ նախագծել է ավելի քան 100 բնակելի տուն և շուրջ 300 հասարակական նշանակության կառույց ՀՀ բոլոր մարզերում։
Լրացուցիչ տվյալներ
Անկուսակցական է, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ։
Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի։
Չորս գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարեկան տեղեկագրերում։
Հեռախոս՝ +374 94 89 09 14, +374 44 44 01 03
Էլ․ փոստ՝ abovyansv@yandex.ru