Շինարարություն և լեռնային գործ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում շինարարական մասնագիտությունները բացվել են դեռևս 1960թ.-ին: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում հանքաարդյունաբերության ոլորտի զարգացումը հաշվի առնելով 2005թ-ին բացվեց ,,Օգտակար հանածոների ստորգետնյա մշակումներ,, մասնագիտությունը և ընդգրկելով երկու մասնագիտությունները ամբիոնը վերանվանվեց ,,Շինարարություն և լեռնային գործ,,:
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ճարտարագետ-բակալավր ծրագրով.
- Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն — առկա և հեռակա ուսուցում,
- Օգտակար հանածոների հետախուզում և մշակում – առկա ասուցում:
Մագիստրոսի ծրագրով.
ü Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն — առկա ուսուցում
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ (Հնարավոր գործատուներ)
ü Բետոն ՍՊԸ
ü Ա.Հակոբյան ՍՊԸ
ü Նախագծող ՍՊԸ
ü Տեխպրոյեկտ ՍՊԸ
ü Արտ. Բազա ԲԲԸ
ü Բարոկո ՍՊԸ
ü Սագամար ՓԲԸ
ü Վանաձորի քաղաքապետարան
ü Շինարարական կազմակերպություններ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ
- Շինարարական նյութերի
- Շինարարական կոնստրուկցիաների փորձարկման
- Երկրաբանության
- Նախագծային լսարան` հանդերձավորված գերմանական արտադրության գծագրական տախտակներով
- Տեխնոլոգիական կարողություններով լսարան` նորագույն համակարգիչներով
ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄ
Ամբիոնն ապահովված է գիտամանկավարժական անհրաժեշտ որակավորում ունեցող կադրերով: Ամբիոնում դասավանդում են 2 տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ, 3 տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտներ և աշխատանքային մեծ փորձ ունեցող դասախոսներ:
ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Գործընկեր ձեռնարկությունների առաջատար մասնագետները մասնակցել են ամփոփիչ ատեստավորման քննություններին և ավարտական աշխատանքների պաշտպանություններին, առանձին դասընթացների առարկայական ծրագրերի վերջնական ձևավորման աշխատանքներին և գրախոսմանը, աջակցել են արտադրական և նախաավարտական պրակտիկաների կազմակերպմանը իրենց ձեռնարկություններում: Ամփոփիչ ատեստավորման քննություններին և ավարտական աշխատանքների մասնակցության արդյունքում լավագույն շրջանավարտները աշխատանքով ապահովվել են նշված կազմակերպություններում:
Ավելորդ չէ նշել, որ ամբիոնի տարբեր տարիների շրջանավարտները, լինելով ոլորտի լավագույն մասնագետներ, զբաղեցնում են Վանաձոր քաղաքի, ինչպես նաև Լոռու մարզի բազմաթիվ առաջատար և ղեկավար պաշտոններ: Լավագույն շրջանավարտների զգալի մասը իրենց գործունեությունը նվիրել են գիտության և կրթության զարգացմանը և արդյունքում` 5 տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ և մեկ տասնյակից ավելի տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտներ: