ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆ
Գործել սկսել է 1995թ. սեպտեմբերից «Մեխանիկայի, ֆիզիկայի և քիմիայի» սեկտորի կազմում, որտեղ միավորվել էին ինչպես նախկին «Մեխանիկայի», այնպես էլ «Քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների» ամբիոններում դասավանդող առարկաները: Առ 1997թ. սեպտեմբեր այն գլխավորել է ք.գ.թ., դոցենտ Սերգեյ Ղազարյանը:
1997թ. սեպտեմբերից առանձնացվել են քիմիական տեխնոլոգիաներին վերաբերող առարկաները և միավորվել առանձին մասնագիտական սեկտորի կազմում:
Նույն ժամանակվանից սկսել է գործել նաև «Մեխանիկայի և ֆիզիկայի» ինքնուրույն սեկտորը, որի վարիչի պարտականությունը համատեղության կարգով կատարել է մասնաճյուղի փոխտնօրեն, հիմնարար և ընդհանուր ճարտարագիտական պատրաստականության դեպարտամենտի վարիչ Արմեն Խառատյանը, իսկ 1998թ. նոյեմբերից այն գլխավորել է տ.գ.թ., դոցենտ Մարտունի Գրիգորյանը: 2004թ. սեպտեմբերից ամբիոնի վարիչ է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբիկ Թումանյանը: Ամբիոնն ապահովում է մասնաճյուղի ընդհանուր ճարտարագիտական առարկաների դասավանդումը, այդ թվում՝ ֆիզիկա, հիդրավլիկա, ջերմատեխնիկա, մեքենաների և մեխանիզմների տեսություն, տեսական մեխանիկա, կիրառական մեխանիկա, նյութերի դիմադրություն: Ամբիոնում աշխատել են տ.գ.թ., դոցենտներ Արմեն Խառատյանը, Մարտունի Գրիգորյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբիկ Թումանյանը, դասախոսներ Արտակ Ղոչիկյանը, Սասնիկ Խանզադյանը, Մկրտիչ Աշչյանը, Մարինե Մանուկյանը, Գայանե Հակոբյանը, լաբորատորիաների վարիչ Կարլեն Ծատուրյանը: Նրանք հեղինակ են բազմաթիվ գիտական հոդվածների, մի շարք ուսումնամեթոդական աշխատանքների, հանդես են եկել միջազգային հանրապետական գիտաժողովներում, մասնաճյուղի գիտատեսական կոնֆերանսներում: