ԹՈՒՄԱՆՅԱՆ ՄԱՐԻՆԵ ԳԱՌՆԻԿԻ
Մարինե Թումանյանը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 20-ին, քաղաք Վանաձորում։ Կրթություն է ստացել Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում: 1992 թվականին ընդունվել է Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ՝ «Ֆիզիկա» մասնագիտությամբ։
1997 թվականին ավարտել է նշված մասնագիտությամբ ինստիտուտի լրիվ դասընթացը, ստանալով՝ ֆիզիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ուսուցչի որակավորում։
1996 թվականից մինչև 2003 թվականը աշխատել է Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, որպես ինֆորմատիկայի և ֆիզիկայի ուսուցչուհի։
1999 թվականից աշխատանքի է անցել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, որպես ինֆորմատիկայի և ֆիզիկայի դասախոս։
2012 թվականին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Մանկավարժություն 020 մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2014 թվականից առ այսօր աշխատում է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղի «Կիրառական ֆիզիկա և ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնում՝ որպես ամբիոնի դոցենտ։
2019 թվականից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտական խորհրդի 11.12.2018 թվականի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ մանկավարժություն մասնագիտությամբ։
Ունի տպագրված 14 գիտամեթոդական աշխատանքներ։
Տիրապետում է հայերենին (մայրենի), ռուսերենին (գերազանց), անգլերենին (սկսնակ)։
Էլ․հասցե` marine.garik@mail.ru,
Հեռ․՝ 094-92-12-06։