Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Վահան Կարլենի Մամյանը ծնվել է 1956թ. ապրիլի 24-ին Կիրովականում, մտավորականների ընտանիքում: 1963-73թթ. սովորել է Ա.Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում: Ոսկե մեդալով դպրոցը ավարտելուց հետո 1973թ. ընդունվել և ավարտել է Երևանի Պետական համալսարանի «Կիրառական Մաթեմատիկա» ֆակուլտետը, կարմիր դիպլոմով: 1978-82թթ. աշխատել է Երևանի Մերգելյանի անվան Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում:

1982-97թթ. ընդունվել է աշխատանքի Կիրովականի հայտնի «Ավտոմատիկա» գիտաարտադրական միավորման «Ավտոմատ համակարգերի նախագծման» բաժնում, որպես բաժնի վարիչ:

Վահան Մամյանը աշխատանքի հետ զուգահեռ համատեղության կարգով 1987թ.-ից դասավանդել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղում: 2007-2023թթ. աշխատել է նույն մասնաճյուղում «Բարձրագույն մաթեմատիկա և գրաֆիկա» ամբիոնում: 2012թ.-ից Վ.Մամյանը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Որակի ապահովման և վերահսկման» բաժնի վարիչն էր:

Վահան Մամյանի կորուստը ոչ միայն նրա հարազատների, ընկերների, բարեկամների և աշխատանքային կոլեկտիվի ցավն ու կսկիծն է, այլ նաև մեր ողջ հասարակության: Լինելով լայն աշխարհայացքի տեր անձնավորություն, Վ.Մամյանը իր ուրույն դերն է ունեցել ոչ միայն երկրի արտադրության զարգացման, գիտական ծրագրերի մշակման, ծրագրավորման գործում, այլ նաև հազարավոր ուսանողների կրթական մակարդակը ավելի զարգացնելու ասպարեզում: Նա աչքի էր ընկնում ոչ միայն գիտության, կրթության, արտադրության ասպարեզում, այլ նաև արվեստի և մշակույթի բնագավառում իր ունեցած գիտելիքներով: Իր մտերիմ ընկերների համար նա ոչ միայն սեղանի զարդ էր, այլ նաև հոգի ու սիրտ: Լավ մարդու, ազնիվ ընկերոջ, անզուգական հոր վառ հիշատակը ընդմիշտ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով