Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Սույն թվականի նոյեմբերի 13-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալեց USAID/OTI (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության/Անցումային նախաձեռնությունների գերասենյակի) հայաստանյան ներկայացուցիչ Ջոն Գատտորնին, Հայաստանի աջակցման ծրագրի (ՀԱԾ) ղեկավար Ռանա Դադանյանին և ՀԱԾ այլ աշխատակիցներին, ովքեր շրջայց կատարեցին նոր լաբորատորիաներով։ Վերջիններս տեղեկացան Ռոբոտատեխնիկայի և Ինժեներական լաբորատորիաներում կազմակերպվող դասընթացների, սովորողների հավաքագրման փուլի, նրանց ինտեգրման մասին, ծանոթացան նաև դասընթացավարների հետ, ովքեր հանգամանորեն պատասխանեցին հետաքրքրող հարցերին։

Ինչպես գիտեք,  STEM գիտելիքների խթանման նպատակով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում ՀԱՊՀ անմիջական միջնորդությամբ և USAID/OTI-ի աջակցությամբ ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած Ռոբոտատեխնիկայի և Ինժեներական լաբորատորիաներ, որտեղ և՛ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտները, և՛ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները  մասնակցելու են անվճար հիմունքներով կազմակերպվող հետևյալ դասընթացներին՝

  • Ռոբոտատեխնիկա և ալգորիթմական ծրագրավորում,
  • Հետաքրքրաշարժ մաթեմատիկա,
  • Python ծրագրավորման լեզու,
  • Գրաֆիկ դիզայն,
  • Էլեկտրոմեխանիկա,
  • Եռաչափ մոդելավորում,
  • Աշխատանք թվածրագրային հաստոցների հետ:

STEM խմբակներում կազմակերպվող դասերը կրելու են շարունակական բնույթ: Դասավանդելու են լավագույն փորձ և լավագույնս իրենց ոլորտին տիրապետող մասնագետներ՝ նորագույն մեթոդներով և գործիքակազմով:

USAID/OTI-ի և ՀԱԾ-ի ներկայացուցիչները տպավորված էին նորաստեղծ լաբորատորիաներով, նշեցին ուրախ են, որ կարողացել են ներդրում կատարել ինժեներական կրթության ոլորտում՝ ի նպաստ արցախահայ և պոլիտեխնիկցի աշակերտների զարգացմանը։

Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ մասնագիտությունների էքսպո՝ Ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանի նախաձեռնությամբ, որի շրջանակներում Պոլիտեխնիկի տանիքի ներքո հավաքվել էին Վանաձոր քաղաքի ավագ և միջնակարգ դպրոցների 10, 11 և 12-րդ դասարանի աշակերտներ, տնօրեններ, փոխտնօրեններ և ուսուցիչներ։ Ներկա էին նաև մեր ավագ դպրոցի աշակերտներ։

Հանդիպման նպատակը ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտները  ծանոթանան տարբեր մասնագիտությունների, կրթական ծրագրերի և կարիերայի հնարավորությունների հետ: Այս միջոցառումը հնարավորություն տվեց վերջիններիս հանդիպել համալսարանի մասնագետների, պրոֆեսորադասախոսական կազմի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի ավելի մանրամասն տեղեկություններ ստանան մասնագիտությունների պահանջների ու առկա աշխատաշուկայի պահանջների մասին:

ՊՈԼԻEXPO 2024-ում Մասնաճյուղի տարբեր ամբիոնները և մեր ավագ դպրոցը ներկայացրել են իրենց սեփական ներկայացուցչական տաղավարները, որտեղ ցուցադրել են իրենց կողմից առաջարկվող կրթական ծրագրերը, ուսումնական նյութերը, կիրառական նախագծերը, ինչպես նաև նորագույն սարքավորումները։ 200-ից ավել հյուրերը շրջեցին տաղավարներով, յուրաքանչյուր ամբիոնի ներկայացուցիչ, ինչպես նաև ընդգրկված ուսանողներ մանրամասն ներկայացրին իրնեց կողմից առաջարկվող մասնագիտությունները։ Մասնագիտական կողմնորոշումն իրականցվում էր ըստ մեր 5 մասնագիտությունների, այն է՝ «Տնտեսագիտություն», «Շինարարական ճարտարագիտություն», «Համակարգչային ճարտարագիտություն», «Ծրագրային ճարտարագիտություն»  և «Մեքենաշինություն և Նյութերի մշակում»։

ՊՈԼԻEXPO 2024-ի շրջանակներում տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ գործընկեր կազմակերպությունների տնօրենների և ներկայացուցիչների հետ, ովքեր լավագույնս ներկայացրին իրենց ընկերությունը, առկա թափուր աշխատատեղերը և պահանջվող գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև՝ ընդգծեցին ինժեներական կրթության կարևորությունը։ Նշենք, որ հրավիրված գործատուների մեծ մասը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի հաջողակ կարիերայի ուղի կերտած շրջանավարտներն էին։

Հյուրընկալել էինք գործընկեր կազմակերպություններ՝ «ԷկոՎիլ» ՍՊԸ-ն, «Զելըս» ՍՊԸ-ն, «Գուրուս» ՍՊԸ-ն և «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի ներկայացուցիչներին, ովքեր թիրախային ներկայացրին իրենց ոլորտը և պոտենցիալ դիմորդներին ուղղորդեցին դեպի Պոլիտեխնիկ։

Շրջայց կատարեցինք նաև STEM գիտելիքների խթանման նպատակով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում ՀԱՊՀ անմիջական օժանդակությամբ և USAID Armenia-ի աջակցությամբ ստեղծված, ժամանակակից սարքավորումներով հագեցած Ռոբոտոտեխնիկայի և Ինժեներական լաբորատորիաներով, որտեղ և՛ արցախահայ աշակերտները, և՛ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները մասնակցելու են անվճար հիմունքներով կազմակերպվող դասընթացներին։

Վերջում 200-ից ավել մասնակիցներին բաժանվեցին Պոլիտեխնիկի բուկլետներ, թռուցիկներ, որպեսզի նրանք կարողանան լրացուցիչ ուսումնասիրել և որոշումներ կայացնել իրենց կրթական ուղղվածության վերաբերյալ:

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալեց Ամերիաբանկի Վանաձորի մասնաճյուղի հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Հասմիկ Կայիկչյանին, ով մեր լավագույն շրջանավարտներից է, և հաճախորդների սպասարկման մենեջեր Անի Ներսեսյանին։

Ամերիաբանկի ներկայացուցիչները խոսեցին «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթ 160 կրթաթոշակ, 3 լավագույն նախագծի ֆինանսավորում, ուսումնական ճանապարհորդություն ծրագրերի մասին։

Ամերիաբանկը և VISA-ն հայտարարում են մրցույթ Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար, որի շրջանակներում բացահայտված լավագույն երիտասարդները հնարավորություն ունեն ստանալ 3 մրցանակ. 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում` ընդհանուր մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով, 10 լավագույնների համար հնարավորություն` մեկնելու հետաքրքիր ճանապարհորդության աշխարհի լավագույն բուհերից մեկը, 160 կրթաթոշակ` ամսական 50,000 դրամի չափով 5 ամիս շարունակ։

Մանրամասն ներկայացվեց դիմելու ընթացակարգը, պայմանները և խոսվեց նաև դիմելու և ամփոփման վերջնաժամկետների մասին։

Նշենք, որ ուսանողները բավականին հետաքրքրվածություն ցուցաբերեցին և գրանցվեցին ծրագրին, որպեսզի հետագայում մասնակցեն մրցույթին և ներկայացնեն իրենց նորարարական գաղափարները։

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր «Արշավներ Ակումբ»-ի հիմնադիր տնօրեն՝ Ռուբեն Բաղդիշյանին։ Թիրախային խումբը «Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանողներն էին։ Ռուբենն ուսանողներին ներկայացրեց իր՝ հաջողակ ձեռնարկատիրոջ ուղին, խոսեց ընկերության ստեղծման պատմությունից, սկզբում ինչ դժվար ճանապարհ է անցել և արդյունքում ինչ հաջողություններ է գրանցել, խոսեց նաև արդեն հաջողված պրոյեկտների և դրանց տեսլականի մասին։

Ուսանողներին իսկապես ոգևորեց Ռուբենի ելույթը, ոգեշնչող պատմությունները, վերջինս խորհուրդներ տվեց նաև մեր ուսանողներին, թե ինչից սկսեն, որպեսզի դառնան ոլորտի մասնագետ, դառնալուց հետո ինչպես հաջողել, ինչ մոտեցումներ ցուցաբերել անհատների հետ շփվելիս։ Ռուբենը խոսեց նաև ինքնակրթվելու կարևորության, շարունակաբար պրակտիկ գիտելիքներ, նոր հմտություններ ձեռք բերելու և տարատեսակ սեմինարներին, աշխատաժողովներին մասնակցելու մասին։

Ռուբենը պատմեց, որ բազում առաջարկներից և փորձերից հետո իրենց ընկերության՝ «Արշավներ Ակումբ»-ի խորհրդանիշը ընտրել են քարայծը, որը լավագույնս ներկայացնում է հայկականությունը, լեռների վեհ կեցվածքը և հայի պայքարող տեսակը, այնպիսի խորհրդանիշ են ընտրել, որպեսզի ոչ ոք երբևէ չշփոթի։

Վերջում Ռուբեն Բաղդիշյանը հորդորեց ուսանողներին լինել համարձակ, համառ և չվախենալ գործ ձեռնարկելիս առաջինը լինելուց։

Նշենք, որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը պարբերաբար կազմակերպելու է հանդիպումներ՝ թիրախային խմբերի հետ՝ ըստ ոլորտային մասնագիտությունների։

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտներ՝ Նարե Դալլաքյանը, Սարգիս Առաքելյանը և Արես Մելիքսեթյանը Koreez-Armath ճարտարագիտական մրցույթում զբաղեցրել են լավագույն տասնյակը։

Առանձնակի շնորհավորում ենք Նարե Դալլաքյանին՝ Koreez-Armath ճարտարագիտական մրցույթում 1-ին պատվավոր հորիզոնականը զբաղեցնելու համար։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի, Արմաթի խմբավար Արաքսյա Բալյանին՝ իր անձնվեր աշխատանքի համար։

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում՝ Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած երկու ուսանողների հետ։

«Ծրագրային ճարտարագիտություն»  մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներ Գոռ Խուրշուդյանը 2024թ․-ի գարնանային կիսամյակում սովորել է Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում, իսկ Վարդան Թաթոսյանը 2024թ․-ի գարնանային կիսամյակում սովորել է Իսպանիայի Գրանադայի համալսարանում։

Ուսանողները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրին, թե ինչ տվեց իրենց փոխանակման ծրագրին մասնակցությունը, ինչ նոր անձնային հմտություններ են ձևավորել, խոսեցին ձեռք բերված գիտելիքներից, ուսումնական գործընթացում կիրառված նոր մեթոդներից և, իհարկե, միջմշակութային հարաբերություններից։

Վերջիններս նշեցին, որ արտասահմանյան բուհերում մեծամասամբ իրականացվում են գործնական դասեր, քանի որ շեշտը դրված է ուսանողների պրակտիկ ունակությունները զարգացնելու վրա։

 Միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանոնղները նաև ընդհանուր տեղեկություն տվեցին շարժունությանը մասնակցելու համար, այն է՝ ուսանողները պետք է տիրապետեն սահուն անգլերենին, հետևեն մայր բուհում պարբերաբար հրապարակվող Էրազմուս+ ուսանողների շարժունության մրցույթի հայտարարություններին, մրցույթն անցնելուց հետո պետք է իրականացնել հյուրընկալող բուհի առաջարկած դասընթացների և մայր բուհի ուսումնական ծրագրի առարկաների կրթական վերջնարդյունքների համադրելիությունը և կուտակված կրեդիտների փոխճանաչումը:

Բակալավրի դիմորդները կարող են շարժունության մրցույթին դիմել երկրորդ կուրսից ներառյալ, իսկ ավարտական կուրսի  ուսանողները շարժունության ծրագրին մասնակցել չեն կարող: Ուսանողների շարժունության տևողությունը կարող է տևել նվազագույնը 2 ամսից մինչև առավելագույնը 12 ամիս:

Հանդիպման նպատակն էր ուսանողների շարժունության խթանումը կրթության զարգացման համար՝ հիմնված եվրոպական բուհերի լավագույն փորձի վրա։

Վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխանի ակտիվ փոխանակում:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՍՄՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում 1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի, 2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում՝ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ), 3) անձը հաստատող փաստաթուղթ, 4) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում, 5) ինքնակենսագրություն (Ձև 5), 6) այլ պետությունների քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ,
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում).
11) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առկայության դեպքում նաև՝ 2-րդ կետի) պահանջվող համապատասխան փաստաթուղթ.
 12) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերը ընդունվում են 2024 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտոմբերի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում,
հասցե՝ ք. Վանաձոր , Շինարարների 12:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (096) 11-08-50, (091) 49-48-55, (0322) 5-66-58 հեռախոսահամարներով:

Մրցույթ ավագ դպրոցի «Ֆիզկուլտուրա» (23 դասաժամ), «Ֆիզիկա»(8  դասաժամ),  «Գծագրություն» (3  դասաժամ) և «Տնտեսագիտության հիմունքներ»

  (6 դասաժամ)ուսուցչի թափուր տեղերի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՍՄՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

–  դիմում(Ձև 1),

–  1 լուսանկար 3×4 չափի,

– բարձրագույն  կրթությունը հավաստող   փաստաթուղթ (դիպլոմ),

– անձը հաստատող փաստաթուղթ,

– «Հանրակրթության  մասին» ՀՀ  օրենքի 26-րդ հոդվածի  1-ին մասին  համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք  աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

– ինքնակենսագրություն(Ձև 5),

– այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

–  ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

– հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

–  որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝  հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը  փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման  ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերը ընդունվում են 2024 թվականի սեպտեմբերի 05-ից մինչև  սեպտեմբերի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

      Մրցույթը տեղի կունենա 2024թ. սեպտեմբերի  24-ին՝ ժամը 14:00-ին, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում, հասցե՝ ք. Վանաձոր , Շինարարների 12:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (096) 11-08-50, (091) 49-48-55, (0322) 5-66-58 հեռախոսահամարներով:

Ուսումնական տարվա մեկնարկը տրվեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի միջոցառումների դահլիճում։ Պոլիտեխնիկի տանիքի ներքո հավաքվել էին ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ, բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիներ, պրոֆեսորադասախոսական և ուսուցչական կազմը: Միջոցառման սկզբում հնչեց ՀՀ օրհներգը և Պոլիտեխնիկի հիմնը:

Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը. «Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի հզորագույն ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը ընդուվելու կապակցությամբ, որը զինված է գերհագեցած, նորարարական լաբորատորիաներով,  ուսանողամետ և հեռնկարային ծրագրերով, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ՝ մեծ ձեռքբերումների համար։ Դուք եք այն հայելին, ովքեր լավագույնս կարտացոլեն ինժեներական կրթության կարևորությունն ու դերը պետության զարգացման գործում»:

Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեց նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը, ով հորդորեց վերջիններիս լինել առաջադեմ, նպատակասլաց, առավել պրպտող և ավելիին հասնող: Շնորհավորանքներին միացան նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանը։ Տոնական օրը մեզ շնորհավորեց նաև Մասնաճյուղի լավագույն շրջանավարտներից Անժելա Ազարյանը, ով ղեկավարում է ‟Bee Digital” մարքեթինգային ընկերությունը, վերջինս ներկաներին պատմեց իր հաջողության ուղու մասին:

Միջոցառման ընթացքում լավագույն ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները տարբեր անվանակարգերով պարգևատրվեցին շնորհակալագրերով։

Միջոցառումն իրենց պարով ու երգերով առավել գեղեցիկ դարձրին ՀԱՊՀ շրջանավարտ, Մասնաճյուղի մագիստրատուրայի ուսանող և ներկայիս աշխատակից Մարիամ Զոհրանյանը, ավագ դպրոցի աշակերտներ Հովհաննես Վարդերեսյանը և Յանա Զաքարյանը։

Մասնաճյուղում մեկնարկեց  2024-2025թթ․ ուսումնական տարին, բոլորին մաղթում ենք արդյունավետ և խաղաղ ակադեմիական տարի։

Այսօր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը ճանապարհեց ինժեներական, տեխնոլոգիական, տնտեսագիտական մասնագիտացումներով թվով մոտ 100 առկա և հեռակա համակարգում սովորող բակալավրի, մագիստրատուրայի շրջանավարտներին: Տոնական օրը սկսվեց ՀՀ և Պոլիտեխնիկի օրհներգներով, ողջույնի և բարեմաղթանքների խոսքերով։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, ով իր խոսքում նշեց, որ Պոլիտեխնիկը եղել է և կմնա մեր երկրի տեխնոլոգիական առաջատարը, որը միտված է հզորացնելու մեր երկիրը, իսկ հզորանալու լավագույն միջոցը կրթությունն է։ Պարոն Խառատյանը մաղթեց շրջանավարտներին, որ համալսարանում ձեռք բերված մասնագիտական գիտելիքները և ձևավորած հմտությունները հաջողությամբ կիրառեն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում և իրենց մեծ ներդրումն ունենան մեր երկրի զարգացման գործում։

Շրջանավարտներին շնորհավորեցին նաև Ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն Աշոտ Գյուրջինյանը, Արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանը։

Պարոն Խառատյանը հավաստագրեր հանձնեց «Պոլիտեխնիկ. ստեղծարար միտք, հմուտ ձեռքեր» խմբակի սաներին, ովքեր հաջողությամբ ավարտել էին «Գրաֆիկ դիզայն»-ի դասընթացը։  Խմբակի շրջանակներում կազմակերպված առաջին դասընթացը «Գրաֆիկ դիզայն»-ի դասընթացն էր, որը վարում էր մեր լավագույն շրջանավարտներից մեկը՝ Էդիտա Հովհաննիսյանը։ Դասընթացի վերջում ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները լավագույնս ներկայացրել էին իրենց ավարտական աշխատանքները։

«Պոլիտեխնիկ. ստեղծարար միտք, հմուտ ձեռքեր» խմբակի շրջանակներում դասընթացները կրելու են շարունակական բնույթ և լինելու են տարատեսակ։

            Դիպլոմները հանձնելիս պարոն Խառատյանը և պարոն Գյուրջինյանը շրջանավարտներին շնորհավորում էին և հորդորում՝ բարձր պահել պոլիտեխնիկցիների վեհ անունն ու արժանիքները։