Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համագործակցության շրջանակներում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները մասնակցել են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված Solidworks-ի մասնագիտացված դասընթացին, որն իրականացրել է ՎՏԿ բիզնեսի զարգացման պատասխանատու Պատվական Հախինյանը: 

Դասընթացը հաջողությամբ ավարտել է ութ ունկնդիր՝ որից չորսը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներ են: 

Դասընթացի ընթացքում ուսանողները տիրպետեցին Solidworks ծրագրի հիմնական հնարավորություններին, այն է՝ ստեղծել դետալի եռաչափ մոդելը և դրա գծագիրը, սովորեցին բարդ մակերևութների կառուցում, մեքենաների և մեխանիզմների հավաքական մոդելներ և գծագրերի կառուցում, մեխանիզմների աշխատունակության ստուգում և անիմացիայի տարրեր: Դասընթացի ընթացքում  ուսանողները կարողացել են գործնականում կիրառել և ընդլայնել բուհում ստացած գիտելիքները, ձեռք բերել համապատասխան հմտություններ և կարողություններ մասնագիտական բնագավառում: 

Սեպտեմբերի 12-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ եռամսյա մասնագիտացված դասընթացը հաջողությամբ ավարտածների վկայականների հանձնման արարողությունը:  Միջոցառման ընթացքում դասընթացի մասնակիցները ներկայացրին իրենց կատարած նախագծերը, ինչպես նաև՝ ծանոթացրին Solidworks ծրագրի հնարավորությունների հետ:  

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանն իր շնորհակալությունը հայտնեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին՝ անվճար հիմունքներով դասընթացը կազմակերպելու, ուսանողների մասնագիտական կարողություններն ընդլայնելու և զարգացնելու համար: Պարոն Խառատյանը ողջունեց նման դասընթացների կազմակերպումը, նշեց, որ ուսանողները կարող են իրենց ստացած գիտելիքները և գործիքակազմը կիրառել կուրսային, դիպլոմային աշխատանքներում, ինչպես նաև՝ հետագա աշխատանքային կարիերայում: Հավելեց, որ համագործակցության արդյունքում ստեղծվել է ժամանակակից գիտակրթական, նորաստեղծային միջավայր՝ միտված ժամանակակից պահանջներին համահունչմասնագետների պատրաստմանը:  

Վերջում կատարվեց նոր դասընթացին մասնակցել ցանկացողների հավաքագրում: 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ես հայ եմ» խորագրով միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր Մասնաճյուղի ավագ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ, XI գ դասարանի դասղեկ Մարթա Գալստյանը: Նա նշեց, որ կարևոր է այսօրվա պատանիների մեջ սերմանել սեր ու հարգանք առ հայրենիք: Նրանք պետք է գիտակցեն ազատ և անկախ լինելու խորհուրդը, պետք է պարտավորված լինեն պահպանել և էլ ավելի հզոր ու կայացած Հայաստան կերտել իրենց հավատքով, ուժով և ավյունով: Միջոցառման նպատակն էր բարձրացնել այսօրվա աշակերտների ու ապագա զինվորների հայրենասիրական ոգին, հարգանքի արժանացնել, հիշել և մեծարել մերօրյա հերոս տղաներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին ապրիլյան պատերազմում՝ մեր երկրի սահմաններն անառիկ պահելու համար: Հայը իր անցյալով, ներկայով և ապագայով իրավունք ունի ապրելու, հարատևելու և բարգավաճելու: Կռվում ենք, ուրեմն կանք ու լինելու ենք ազատ ու անկախ: Մեկ րոպե լռությամբ հարգեցինք այն անձնվեր զինվորների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքի վաղվա օրվա համար:

Աշակերտներն իրենց գեղեցիկ երգով ու պարով ավելի տոնական դարձրին օրը: Այս ձևով փորձում ենք մեր սերը առ հայրենիք փոխանցել մեր մատաղ սերնդին, անկախության սերնդին, որ այդքան դժվար ձեռք բերված ազատ մեր երկիրը պահպանեն, շենացնեն, հաստատ կանգնեն մեր սուրբ հողի վրա և ինչ դժվարություններ էլ լինեն, երբեք չլքեն իրենց երկիրը:

Վերջում մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպելու, աշակերտների մեջ հայեցի հոգեբանություն և հայրենասիրություն սերմանելու համար:

 

Սեպտեմբերի 1-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տոնական էր: Գիտելիքի և Դպրության տոնին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղն իր դռներն էր բացել  բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիների, ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Հանդիպումն սկսվեց Պոլիտեխնիկի օրհներգով: Տոնական այս օրը ևս մեկ անգամ առիթ է տալիս կրթության գործընթացի բոլոր մասնակիցներին՝ աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր` վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ պետության զարգացման ու հզորացման գործընթացում:

Գիտելիքի տոնի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը. «Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և Դպրության օրվա առթիվ: Կրթված ու գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում՝ մեր երկրի կայացման կայուն հիմնաքարը: Դուք ընդունվել եք Հայաստանի հզորագույն ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը: Մեր բուհը կրթական բարեփոխումների առաջնեկն է Հայաստանում, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ կերտելու ձեր ապագան և կարիերան»:

Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեցին նաև ավագ դպրոցի տնօրեն Արմեն Սիրադեղյանը, ավագ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, Որակի ապահովման և վերահսկման բաժնի վարիչ Վահան Մամյանը, Արտաքին կապերի և ուսանողական կարիերայի համակարգող Տաթևիկ Մարգարյանը,  Ուսանողական խորհրդի նախագահ Դիանա Պետրոսյանը: Մասնաճյուղի տնօրենը, ավագ դպրոցի տնօրենը բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին հանձնեցին գովասանագրեր և մրցանակներ: Պարգևատրվեցին նաև «Կենգուրու 2017» մրցույթում, ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթում, «ՈԶՆԻ 2017» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթում և «Մեղու» մրցույթում հաղթող աշակերտները:

Հուսով ենք, որ Պոլիտեխնիկի սաները կշարունակեն առանձնանալ իրենց տրամաբանական մտածողությամբ և ինժեներին հատուկ ունակությամբ:

  

  

Արտադրական պրակտիկայի շրջանակներում «Տեխնոլոգիաներ և ճյուղային տնտեսագիտություն» ֆակուլտետի ՇՇԻԿԱ մասնագիտության ՎՇՇ 411Բ  ակադեմիական խմբի ուսանողներն ամբիոնի վարիչ Ա.Գյուրջինյանի ղեկավարությամբ իրենց արտադրական պրակտիկան անցկացրին «Կանակա» ՓԲԸ–ի Տավուշի մարզի Հաղարծին համայնքի մոտ գտնվող վերակառուցվող կառույցում: Աշխղեկ Արսեն Խուդինյանը, ով նույն մասնագիտության մագիստրատուրայի շրջանավարտ է, մանրամասն և բովանդակալից բացատրեց շինարարական աշխատանքների կատարման տեխնոլոգիան: Անվտանգության կանոններին և նախագծերին ծանոթանալուց հետո ուսանողները հնարավորություն ստացան որոշ աշխատանքներ կատարել ինքնուրույն, գեոդեզիական չափումների օգնությամբ ճշտվեցին հիմքերի տեղադրման նիշերը:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենությանը՝ պրակտիկա կազմակերպելու հարցում օժանդակելու համար:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները մայիսի 20-24-ը մասնակցեցին «Ֆինանսական նորարարություններ ազգային զարգացման համար» ֆորումին՝ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր Եվրոպական երիտասարդական պառլամենտի և ՀՀ Կենտրոնական բանկի համագործակցությամբ: Ֆորումն անց էր կացվում անգլերենով, մասնակցում էին Երևանի և մարզերի բուհերից շուրջ 120 ուսանող, ովքեր 5 օրվա ընթացքում փորձելու էին գտնել բանաձևեր, լուծումներ ֆինանսական խնդիրների համար, ինչպես նաև առաջարկելու էին նորարարկան գաղափարներ՝ ոլորտի զարգացման համար: Հիմնական ուղղվածությունը կապված էր գյուղական համայնքների ֆինանսական իրազեկման զարգացման հետ, այսինքն՝ նպաստել մարդկանց ֆինանսապես ավելի իրազեկված լինելուն: 

Կազմվել էր 12 հանձնաժողով, ովքեր փորձելու էին գտնել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից առաջադրված 12 տարբեր ակտուալ խնդիրների լուծումներ: Խնդիրների շուրջ ուսանողների մշակած լուծումների համալիր փաթեթները կհանձնվեն ՀՀ Կենտրոնական Բանկին, ինչպես նաև՝ կներկայացվեն ԵԵՊ միջազգային գրասենյակին: Միջոցառման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած պատվիրակները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը միջազգային սեսիաներում: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից նախաձեռնած «Իմ ֆինանսների ամիս» տարեկան ծրագրի նպատակն է հասարակության շրջանում անձնական ֆինանսների կառավարման կարևորումը և ֆինանսական կրթության մակարդակի բարձրացումը։ Վերջում լավագույն խմբերը պարգևատրվեցին մրցանակներով, որոնց շարքում տեղ էին զբաղեցնում նաև մեր ուսանողները:

Միջոցառումների շրջանակում Առնո Բաբաջանյանի համերգասրահում կազմակերպվեց համերգ, որտեղ փայլուն ելույթ ունեցավ Պոլիտեխնիկցի Մերի Արզումանյանը՝ Կոմիտասի «Գարուն» ստեղծագործությամբ:

 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Տեխնոլոգիաներ և ճյուղային տնտեսագիտութուն» ֆակուլտետի «Մեքենաշինություն և նյութերի մշակում» ամբիոնի դասախոսներ Միշա Սարգսյանը, Էդուարդ Շահինյանը, ավագ լաբորանտ Էլյա Տիսինյանը և սույն ֆակուլտետի ուսանողներ ճանաչողական այց կատարեցին «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ:

Ուսանողները գործարանում ծանոթացել են սննդամթերքի փաթեթավորման համար արտադրվող ալյումինե թիթեղի պատրաստման տեխնոլոգիական գործընթացին, այնուհետև այցելել են ձուլման արտադրամաս, ծանոթացել որակի հսկողության համակարգին:

Ուսանողների շրջանում հետաքրքրություն են առաջացրել    հատկապես δ=6,5×10-3 մմ հաստություն ունեցող 10 տն զանգվածով  փաթույթների պատրաստումը և նորագույն գերմանական հաստոցները: Արդյունքում ուսանողները կարողացան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, նաև տեղեկացան, թե ինչպես կարող են տեսական գիտելիքները կիրառել գործնականում:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ-ի աշխատակազմին և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենությանը՝ ճանաչողական այցը կազմակերպելու հարցում օժանդակելու համար:

 

 

Մայիսի 03-05-ը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ուսանողական տարեկան գիտաժողով, որը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Ներկայացվեց 83 ելույթ: Ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը նշելով՝ պատահական չէ, որ գիտաժողովը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Մասնաճյուղի 20 ուսանողներ ծառայել են սահմանային դիրքերում, մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին՝ հերոսաբար պաշտպանելով մեր հայրենիքը: Իսկապես անգնահատելի են մեր զինվորների քաջագործությունները: Գիտաժողովի մասնակիցները ծափողջյուններով մեծարեցին և հարգանքի տուրք մատուցեցին մերօրյա հերոս պոլիտեխնիկցիներին:

Գիտաժողովի առաջին լիագումար նիստին ներկայացվեց 3 ելույթ.

  • Վանիչկա Ղազարյան. «Ղարաբաղյան քառօրյա պատերազմը. նոր սերունդ, նոր հերոսներ»: Ներկայացվեց քառօրյա պատերազմում տեղի ունեցած դեպքերը, հայ զինվորների անկոտրում պայքարը, ինչպես նաև այն 20 ուսանողների անունները, ովքեր հերոսաբար մասնակցել են քառօրյա պատերազմին: Պոլիտեխնիկն անմասն չի մնացել այդ գործին՝ փորձելով հնարավորինս օգնության հասնել սահմանում գտնվող հայ զինվորին:
  • Էդիտա Հովհաննիսյան, Անժելա Հովհաննիսյան, Աստղիկ Միքայելյան. «Լոռու մարզի գյուղտեխնիկայի վարձակալության և սպասարկման կայանների ստեղծման ծրագիր»: Վանաձորի «ՉԻՆՎԱՆ» ՍՊԸ-ն առաջ է քաշել մի գաղափար, որի նպատակն է  Լոռու մարզում թիրախային 3 շրջաններում հիմնել գյուղտեխնիկայի վարձակալության և սպասարկման կայաններ, որոնք հնարավորություն կտան ֆերմերներին գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնել օգտագործելով համա­պատասխան գյուղտեխնիկա: Վանաձորի «ՉԻՆՎԱՆ» ՍՊԸ-ն  հիմք ունենա­լով Հայաստանի ազգա­յին պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնա­ճյուղի հետ անցած տարիների  համագործակցության փորձը,  առաջարկեց մասնաճյուղին մասնակ­­ցե­լու նա­խագծի իրականացման աշխատանքներին: Ստացված տվյալների հիման վրա ընտրված  տարածաշրջանների հա­մար` կախված ցանքատարածու­թյուն­ներից և մշակաբույ­սե­րի առանձնահատ­կություն­նե­րից, կատարվել է համապատասխան սարքավորումների ընտրություն, որոնք կնպաստեն գյուղատնտե­սա­կան աշխատանքների մեքենայացմանը և գյուղատնտեսական աշխատանք­ները կդարձնեն ավելի արդյու­նա­վետ: Ներկայումս նախագիծը ներկայացված է «Innovation Matching Grants» դրամա­շնորհային ծրագրի շրջանակներում` ֆինանսավորում ստանալու համար Աշխատանքային խմբի կողմից մշակված բիզնես պլանը գտնվում է գյուղնախարարու­թյունում, այն քննարկման փուլում է: ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի համապատասխան մասնա­գիտական կրթություն ստացած շրջանավարտների համար  մեքենատրակտորային կայաններում աշխատելու հնարավորություն կստեղծվի:

  • Մարգարիտա Մարուքյան. «Նոր մոտեցումներ աղացների մանրացնող բեռնվածքի դինամիկական պարամետրերի որոշման ուղղությամբ»: Ուսումնասիրվել է ռադիոազդանշանային եղանակների կիրառմամբ թրթռաղացներում մանրացնող մարմինների և մանրացվող նյութի բարդ ցիրկուլյացիոն շարժման օրինաչափությունների և մանրացնող մարմինների դինամիկական պարամետրերի մասին ինֆորմացիան, ինչը թույլ կտա ինտենսիֆիկացնել և բարելավել նյութերի մանրացման գործընթացը: Այս ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել նաև մեր մասնաճյուղի «Տրանսպորտային համակարգեր» ամբիոնի աշխատակիցների կողմից: Մի շարք հավասարումներ և կախվածություններ են ստացվել, որոնք ընդլայնել են թրթռաղացների կիրառման շրջանակները, նախագծել, պատրաստել և ներդնել դրանք մի շարք ձեռնարկություններում, այդ թվում նաև Վանաձորի «ԳԻՊԿ» ՓԲԸ-ում և Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաքի «Տաշիր» ընկերությունների խմբի ձեռնարկությունում:

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը կարևորում է նման գիտաժողովների անցկացումը և´ բակալավրիատի, և´ մագիստրատուրայի ուսանողների համար, քանի որ դրանք կօգնեն հետագայում գիտահետազոտական աշխատանքներ կատարել, կնպաստեն, որ բուհի շրջանավարտները դառնան ստեղծագործող ճարտարագետներ:

Լավագույն աշխատանքների հեղինակները կխրախուսվեն: Միաժամանակ որոշվեց լրամշակումից հետո որոշ աշխատանքներ ներկայացնել տպագրության:

20170426_131327«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության Լոռու մարզի պատասխանատու Արման Աքուլյանը Երևանի իր գործընկերների հետ հանդիպում ունեցավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց պրեզենտացիա՝ «Ապահովագրություն, ապահովագրական գործակալ» թեմայով: Ուսանողները մանրամասն տեղեկացան ապահովագրական ընկերությունների, մատուցվող ծառայությունների և այլ հետաքրքիր փաստերի մասին: Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել գործակալի գործառույթների մասին, ինչպես նաև՝ համաձայնության դեպքում, ընդգրկել վերջիններիս ապահովագրական աշխատանքների մեջ: Խոսվեց նաև «Ինգո Արմենիա»-ի ապահովագրական դպրոցում անվճար սովորելու հնարավորության մասին:20170426_131246

Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին  ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին, ովքեր հանգամանորեն պատասխանեցին նրանց բոլոր հարցերին:

Ուսանողներից շատերը համաձայնեցին ընդգրկվել գործակալի ծավալած աշխատանքներում և իրենց առաջին քայլերն անել՝ գումար վաստակելու համար:

20170426_133428 20170426_132904

20170426_133447 20170426_131327

18076679_1686045978356542_1357798077249597946_oՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Էլի հայ ունենք» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպել էր մասնաճյուղի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Լուսինե Սարգսյանը, ով իր խոսքում նշեց.

-Այո՛, ցավով ենք հիշում, սակայն չենք մոռանում, որ այսօր, դարաշրջանի մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մաքրել արցունքները, անհրաժեշտ է, ոչ թե խնդրել, ոչ թե աղաչել, այլ բողոքի ձայն բարձրացնել, բարձրաձայնել մեր պահանջը, լինել հետևողական և համառ: Միջոցառման անվանումը «էլի հայ ունենք» պատահական չէ: Եվ այսօր, որպես մի հայ մարդ, ցանկանում եմ գալիք սերնդի մեջ ամրապնդել պահանջատիրոջ հոգեբանությունը, այլ ոչ կոտորվածի:18121590_1686045895023217_8285311786884337318_o

Աշակերտները ոչ միայն հիշեցին և հարգեցին 1915 թվականի անմեղ նահատակների հիշատակը, այլև ևս մեկ անգամ ի լուր աշխարհի լսելի դարձրին իրենց հոգու ճիչը: Եվ վստահ էին, որ յուրաքանչյուր հայի պահանջը կստիպի վերջապես ընդունել Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչումը և պատմական Հայաստանի վերամիավորումը: Դասղեկը և աշակերտները նկարահանել էին տեսաֆիլմ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում, որտեղ ծաղիկներ դրեցին և իրենց սրտի խոսքն ասացին զոհերի հիշատակին:

 

Վերջում մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպելու, աշակերտների մեջ հայեցի հոգեբանություն սերմանելու և մեր պատմությունը սերնդեսերունդ փոխանցելու համար:

18142776_406807839704089_257458422_n 18136098_406807639704109_118363321_n

18157547_1686046411689832_3858270107376012193_n18076533_1686046131689860_8478572792304555226_o

 

 

 

 

 

 

 

 

 

18056557_1686046081689865_83991492999092785_o 18077060_1686045795023227_7188647381084431014_o