Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

IMG_5270«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության Լոռու մարզի պատսխանատու Արման Աքուլյանը հանդիպում ունեցավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների հետ, ով ներկայացրեց պրեզենտացիա՝ «Ապահովագրական գործակալ» թեմայով: Ուսանողները մանրամասն տեղեկացան ապահովագրական ընկերությունների, մատուցվող ծառայությունների և այլ հետաքրքիր փաստերի մասին: Պրեզենտացիայի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել գործակալի գործառույթների մասին, ինչպես նաև՝ համաձայնության դեպքում, ընդգրկել վերջիններիս ապահովագրական աշխատանքների մեջ: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին  ապահովագրական ընկերության ներկայացուցչին, ով հանգամանորեն պատասխանեց նրանց բոլոր հարցերին:

Մեծամասնությունը համաձայնեց ինտեգրվել այդ աշխատանքին և իրենց առաջին քայլերն անել՝ գումար վաստակելու համար:

IMG_5273 IMG_5269

IMG_5264ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր ggTaxi-ի օպերացիոն գծով տնօրեն Վահրամ Միրաքյանին և ggTaxi-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանին, ովքեր սեմինար վարեցին մեր ուսանողների և դասախոսների հետ: Սեմինարի թեման էր «Արդյունավետ ստարտափի սկզբունքները», այսինքն՝ ինչպե՞ս հիմնել ստարտափ, ի՞նչ ճանապարհ է պետք անցնել արդյունավետ ստարտափ ունենալու համար, ինչպե՞ս թիմ հավաքել, ինչպե՞ս դուրս գալ գլոբալ շուկա: Սեմինարի ժամանակ քննարկվեցին նաև հետևյալ հարցերը.
բիզնեսի գաղափարի ընտրություն, ժամանակակից բիզնեսի գլխավոր ռեսուրսները,
ինչպե՞ս ներգրավել հաճախորդ, ինչպե՞ս աշխատել հաճախորդի հետ, ինչպե՞ս պահել հաճախորդին, խոսվեցին նաև գովազդային հարթակների մշակման և արդյունավետության փորձարկման մասին, նաև՝ ինչպես հիմնել բիզնես, եթե չկա նախնական կապիտալ:

   ggTaxi-ն  հայկական ամենահաջողակ ստարտափերից է, որը 0-ից հիմնվել է մեկ ու կես տարի առաջ ու այդ ընթացքում հասցրել է գրավել իր ամուր դիրքը հայկական շուկայում, ինչպես նաև ստացել է 200 000 դոլար ներդրում և մասնաճյուղ է հիմնել Թբիլիսիում:

ggTaxi-ի ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով, ուսանողների բազմապիսի հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ և խոստացան հետագայում ևս կապ հաստատել ու իրենց արդյունավետ փորձը փոխանցել նրանց, ովքեր ուզում են բիզնես սկսել:

IMG_5256 IMG_5253 IMG_5262

DSCN628118.11.2015թ.-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի XII Բ դասարանի աշակերտները և ԴԱԿ Մարթա Գալստյանը «Հայկական Կարիտաս» և «Խաչվող ուղիներ» ՀԿ-ների կողմից հայտարարված «Բարին արա» ակցիայի շրջանակներում, այցելեցին Նարեկ մանկական հիվանդանոց:

Այցելության նպատակն էր ստացիոնար բուժման մեջ գտնվող երեխաներին պարգևել ուրախ և անմոռանալի օր: Օրն անցավ երգ ու պարով հագեցած, կազմակերպվեցին հետաքրքիր  խաղ մրցույթներ: Երեխաների հետ միասին ուրախացել էին նաև նրանց ծնողները: ՈՒրախությունը լիարժեք էր, քանի որ ներկա էին նաև մուլտհերոսներ, որոնց տեսնելով երեխաները մի պահ կտրվեցին հիվանդանոցային առօրյայից և կարծես թե հայտնվել էին հեքիաթում: Օրվա սպասելիքներն արդարացված էին, քանզի փոքրիկ հրաշքների աչքերը փայլում էին ուրախությունից՝ պայծառ լույսերի նման:

101_0310ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ԴԱԿ Մ. Գալստյանը կազմակերպեց «Բրեյն Ռինգ» ինտելեկտուալ խաղ մրցույթ:

Մրցույթին մասնակցում էին դպրոցի բոլոր դասարանների լավագույն աշակերտներից կազմված թիմերը: Խաղ մրցույթն անցավ շատ ակտիվ մրցակցային մթնոլորտում: Հնչեցին տարաբնույթ տրամաբանական հարցեր, որոնց աշակերտները տալիս էին լիարժեք և սպառիչ պատասխաններ:

Բոլոր մասնակից թիմերը տնօրինության կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով, իսկ հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով:

Հուսով ենք՝ այս նախաձեռնությունը լավ սկիզբ կլինի այլ հետաքրքիր միջոցառումների համար, որոնց շնորհիվ աշակերտների առօրյան կդառնա ավելի հետաքրքիր և բովանդակալից:

101_0304 101_0302

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսների, ովքեր սեմինարներ անցկացրին մեր ուսանողների հետ:

IMG_5177IMG_5155 IMG_5157 IMG_5158 IMG_5165 IMG_5182 IMG_5178 IMG_5176 IMG_5175

IMG_5144  Նոյեմբերի տասնմեկին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ սեմինար՝ «Ճանապարհ դեպի թրաֆիքինգ, թե՞ դեպի բարեկեցիկ ապագա» վերնագրով: Սեմինարը կազմակերպել էին «Խաչվող ուղիներ» ՍՀԿ և «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի ներկայացուցիչները: Սեմինարավարները ներկայացրին, թե ինչ է միգրացիա, խոսեցին միգրացիայի հետ կապված խնդիրների մասին: Թվեցին նաև Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի պատճառները՝ ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության պատվերով 2014թ.-ին Հայաստանում կատարված վերլուծությունների: Սահմանվեց նաև «թրաֆիքինգ» տերմինը, տարբերակեցին վերջինիս տեսակները և դրդապատճառները: Նշվեց, որ այժմ շրջանառության մեջ է մտնում նաև  թրաֆիքինգի մի նոր տեսակ՝ վիրտուալ թրաֆիքինգ:

Ոչ միայն ներկայացվում էին տեսակներն ու տրվում դրանց սահմանումները, այլ նաև խոսվում էր, թե ինչպես խուսափել  թրաֆիքինգից և դրա հետևանքներից: Նաև տրվեցին ճիշտ ցուցումներ, խորհուրդներ ՀՀ-ի քաղաքացու համար՝ այլ երկիր մեկնելու դեպքում: Սեմինարն ավելի պատկերավոր դարձնելու համար ցուցադրվեցին նաև թեմային առնչվող տեսահոլովակներ: Մեր ուսանողներն ակտիվ մասնակցեցին նաև քննարկմանը, հղեցին իրենց հետաքրքրող, անհանգստացնող բազում հարցեր, որոնք էլ գտան իրենց ադեկվատ պատասխանները: Սեմինարից հետո ուսանողներին բաժանվեցին գրքույկներ՝ «Միգրացիա» վերնագրով: Վերջում ուսանողները մասնակցեցին գնահատման գործընթացին և գրի առան նաև իրենց առաջարկությունները: Նման սեմինարները խրախուսելի և ողջունելի են մեր հասարակության կողմից:

IMG_5152  IMG_5149  IMG_5147

12163033_882371178504173_1146035431_oՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտները այս տարի ևս մասնակցություն ունեցան հոկտեմբերի 2-4-ը անցկացվող «ԴիջիԹեք էքսպո-2015» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին, որտեղ մասնակից շուրջ 170 ընկերություններ ներկայացնում էին իրենց նորարարական առաջարկները՝ հեռահաղորդակցության և ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական, ծրագրային, վեբ և այլ ծառայություններ:

Ավագ դպրոցի աշակերտները ներկայացրին իրենց պատրաստած «Մաքրուհի» ռոբոտին, ինչը զարմացրեց այցելուներին իր մաքրելու ունակությամբ: Գետնին թափված թղթերը, փոքրիկ կեղտերը մեր ռոբոտը հեշտությամբ մաքրում և պահում էր իր մեջ: Աշակերտները ռոբոտի կաղապարը պատրաստել էին օրգանական ապակուց, իսկ ներսի փոշեկուլը՝ լազերային սկավառակների տուփերով և համակարգչի սնուցման բլոկի հովացուցիչով: Ռոբոտը հեշտությամբ հեռակառավարվում էր համակարգչով և հեռախոսով: Ռոբոտաշինության խմբակի աշակերտները այցելուներին պատրաստակամորեն բացատրում էին ռոբոտի աշխատանքի սկզբունքը, իսկ հետո կատակով հավելում՝ ռոբոտի անունը «Մաքրուհի» է, քանի որ նա մաքրում է գետինը:

«ԴիջիԹեք էքսպո-2015» ցուցահանդեսին այցելեց նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Արտաքին կապերի և ուսանողական կարիերիայի» կենտրոնի համակարգողը, ով ընկերություններին ներկայացրեց ակտիվ գործող բուհի գործառույթները, նորարական մտքերը, գաղափարները, ծրագրերը:

12119672_882369465171011_1712232821_o12119475_882370101837614_872577337_o101_0149101_0153101_0174101_0175 (1)

IMG_4934Սեպտեմբերի երեքին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները հանդիպեցին «Արտաքին կապերի և ուսանողական կարիերիայի» կենտրոնի, ինչպես նաև Կանադայի «Հայ ծնողազուրկ երեխաների» հիմնադրամ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ռոբերտ Սենթ Ժերմենը, ով ժամանել էր Բրիտանական Կանադայից, ուներ կարիերիայի անցած հարուստ ճանապարհ, երեսունհինգ տարի եղել է Կանադայի դաշնային կառավարության անդամ, մասնագիտացած է տարբեր բնագավառներում՝ տնտեսագիտություն, մենեջմենթ, հաշվապահություն, հաղորդակցություն և այլն, իր մասնագիտական անցած ուղու փորձը կիսեց մեր ուսանողների հետ: Սեմինարի անվանումն էր «Կարիերայի ուղի», որի նպատակն էր ուսանողներին սովորեցնել, թե ինչպես ներկայանալ գործատուին, ինչպես գրել CV, Resume, ինչպիսի պահվածք ցուցաբերել հարցազրույցի ժամանակ:
Ամենայն մանրամասնությամբ ներկայացվեց աշխատանքի ընդունվելու կանոնները, հետագայում աշխատողի պարտականությունները, շեշտը դրվեց անհատի ազնվության, վստահության, համարձակության և պատրաստակամության վրա: Ուսանողներից շատերը հաղորդակցվում, իրենց հետաքրքրող հարցերն ուղղում էին անգլերենով, որը խրախուսվեց մեր ներկայացուցիչների կողմից: Սեմինարի վերջում մասնակիցներին տրվեցին վկայականներ, որոնք հետագայում կարող են կցվել նրանց CV-ներին՝ ի հավելումն նրան, որ մասնակցել են «Կարիերայի ուղի» սեմինարի միջազգային ծրագրին:IMG_4892

IMG_4806Այսօր՝ Գիտելիքի տոնին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը ջերմորեն ընդունեց առաջին կուրսեցիներին և ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին՝ մաղթելով նրանց բարի նորամուտ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը միշտ աչքի է ընկել հզոր պրոֆեսորադասախոսական կազմով, հմուտ մասնագետներով, ժամանակակից պահանջարկներին հարիր գիտելիքներով զինված շրջանավարտներով և այսօր այդ շարքերը կրկին համալրվում են, ուստի ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հպարտությամբ իր դռներն է բացել նոր ուսանողների առջև և համոզված է, որ երկիրը շենացնող, արարող և իրենց ուրույն տեղը գտնող մասնագետներ պիտի կերտվեն Պոլիտեխնիկի ընտանիքում:

Շնորհավորական ուղերձով հանդես եկավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, ով հանգամանալից ներկայացրեց ԲՈՒՀ-ի կառուցվածքը, գործող ծրագրերը, համակարգերը: Ինչպես նաև նշեց ԲՈՒՀ-ի առավելությունների, միջազգային կապերի, մայր ԲՈՒՀ-ի և իր բոլոր մասնաճյուղերի համագործակցության, ԲՈՒՀ-ում մշտապես գործող ավանդույթների մասին: Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեցին նաև «Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության» ֆակուլտետի դեկան Մ. Սիմոնյանը, «Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի» ֆակուլտետի դեկան Է.Հարոյանը, ավագ դպրոցի տնօրեն Ա. Սիրադեղյանը, ուսանողական խորհրդի նախագահ Դ.Խառատյանը, «Որակի ապահովման և վերահսկման» բաժնի վարիչ Վ.Մամյանը, «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի» ներկայացուցիչ Ն.Մամուլյանը և Պաշտպանության Նախարարության 21/833 զորամասի մայոր Ավոյանը: Հուսով ենք՝ այն ավանդույթները, որոնցով հպարտացել է մեր ԲՈՒՀ-ը, ուսանողները նույնպես կլինեն դրանց կրողը, պահպանողը և հարստացնողը:

IMG_4833 IMG_4832 IMG_4815 IMG_4814 IMG_4809 IMG_4799

glxavor  Օգոստոսի 18-ին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո.Զ. Մարուխյանը, պրոռեկտոր, պրոֆեսոր Մ.Ք. Բաղդասարյանը, ռեկտորի տեղակալ Գ.Վարդանյանը աշխատանքային շրջայց կատարեցին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ: Սկզբում նրանք ծանոթացան մասնաճյուղի նախկին երեք մասնաշենքերի հենքի վրա սկսված տեխնոլոգիական կենտրոնի կառուցման աշխատանքներին: Տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը կարևորագույն դեր ունի Լոռու մարզում ճարտարագիտական կրթության և տեխնոլոգիական նորաստեղծության զարգացման համար: Այնուհետև ՀԱՊՀ ղեկավարներն այցելեցին նորաստեղծ ժամանակակից համակարգչային տեխնիկայով զինված ռոբոտաշինության լսարան: Կարևոր է նշել, որ լսարանը ստեղծվել է մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտների ողջունելի նախաձեռնությամբ, ովքեր ստեղծել են աշակերտական հասարակական կազմակերպություն՝ «Հզոր Պոլիտեխնիկ» անվանումով, որի աշխատանքը համակարգում է մասնաճյուղի համակարգչային լաբորատորիայի վարիչ՝ Արաքսյա Բալյանը: Աշակերտուհի Մարգարիտա Մարուքյանը ներկայացրեց իրենց ԱՀԿ-ի կատարած աշխատանքները, որի արդյունքում վերանորոգվել է այդ լսարանը, իսկ համակարգչային տեխնիկան և գույքը նվիրաբերել է «Հայաստան»  համահայկական հիմնադրամը: ՀԱՊՀ ղեկավարներն այցելեցին նաև մասնաճյուղի «Որակի ապահովման և վերահսկման» բաժին, «Արտաքին կապերի և ուսանողական կարիերայի» բաժին, էլեկտրոնային ընթերցասրահ, անգլիախոսների ակումբ, դեկանատներ, ուսումնամեթոդական բաժին, «Արդիական, միասնական Պոլիտեխնիկ» դրամաշնորհի շրջանակներում ստեղծված ճարտարագիտական Մեքենագիտության և էլեկտրատեխնիկայի լաբորատորիան, ուսխորհուրդ և այլն:

Հարութ Պրոնոզյանի անվան տեխնոլոգիական կարողություններով լսարանում տեղի ունեցավ հանդիպում՝ գիտխորհրդի անդամ դասախոսների և ուսանողների հետ: Գիտխորհրդի անդամները շնորհավորեցին նորընտիր ՀԱՊՀ ռեկտոր պրոֆեսոր Ո.Զ. Մարուխյանին, ինչպես նաև պրոռեկտոր պրոֆեսոր Մ.Ք. Բաղդասարյանին և ռեկտորի տեղակալ Գ.Վարդանյանին: Պրոֆեսոր Մարուխյանը հանգամանալից զրույց ունեցավ մասնաճյուղի գիտխորհրդի անդամների հետ և ներակայացրեց Պոլիտեխնիկի և նրա մասնաճյուղերի զարգացման սպասվելիք ծրագրերը, խնդիրները: Ելույթ ունեցան նաև պրոռեկտոր պրոֆեսոր Մ.Ք. Բաղդասարյանը, ռեկտորի տեղակալ Գ.Վարդանյանը: Տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում:

IMG_4710 IMG_4722 IMG_4698 IMG_4664 IMG_4651                                              IMG_4640