Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

IMG_7967Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում «ՆԱՏՕ շաբաթ Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում և քննարկում մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը կազմակերպել էր «Հայկական ատլանտյան ասոցիացիա» (ՀԱԱ) հասարակական կազմակերպությունը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ։

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը ողջունեց հյուրերին: Հանդիպումը վարում էր Ազգային ժողովի պատգամավոր, «Հայկական ատլանտյան ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն Թևան Պողոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի դերն ու գործառույթները, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հիմնախնդիրները, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դերը միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործընթացում: 2007 թ.-ից ի վեր ՀԱԱ-ն ՆԱՏՕ-ի ամենամյա կրթարշավներ է կազմակերպում հանրապետության ողջ տարածքում:
IMG_7956ՀԱԱ-ի առաքելությունը Հայաստան-ՆԱՏՕ գործակցության խորացմանը նպաստելն է, մասնավորապես, հայ հասարակության մեջ մերօրյա աշխարհում ՆԱՏՕ-ի առաքելության և գործունեության վերաբերյալ ընկալման և իրազեկության բարելավման միջոցով: 2001թ.-ից ՀԱԱ-ն Ատլանտյան դաշինքի ասոցիացիայի անդամ է: Վերջում տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում:IMG_7969

Ուզում եմ հրապարակավ շնորհավորել Պոլիտեխնիկական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ռեկտոր պարոն Արմեն Խառատյանին և ահա թե ինչու…

3Այսօր Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղում հաջողությամբ ավարտվեց «Մեր համայնքը․ Բանավիճի՛ր և բանակցի՛ր հանուն շահերի ու փոխզիջումների» մոդելավորում-խաղերի ու դասընթացների եռօրյա շարքը, որ կազմակերպել էին գերմանական «CIVIC» Միջազգային կրթության ինստիտուտը, Արտաքին մշակութային հարաբերությունների ինստիտուտը` Գերմանիայի արտգործնախարարության աջակցությամբ: Հայաստանում որպես գործընկեր հանդես էր գալիս ԵՊՀ-ի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը (ՔՄՀԿ):

Մի քանի նկատառում.

Նախ, ուզում եմ գերմանացի մեր գործընկերների անունից կրկին շնորհակալություն հայտնել ինստիտուտի ռեկտոր, պարոն Արմեն Խառատյանին սեմինարը հյուրընկալելու, կազմակերպելու, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների ակտիվ մասնակացությունն ապահովելու համար՝ ելնելով սեմինարի կրթական բաղադրիչի կարևորությունից:2
Սովորության համաձայն (գուցե և լավ սովորություն չէ ), երբ այցելում եմ որևէ կրթական հաստատություն, սկսում եմ ուշադիր հետևել շենքի ներքին հարդարանքի պահպանմանը, ուսանողների կարգապահությանն ու վարվելակերպին, բուհի տնտեսական աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարման որակին և այլն …սուր աչք ունեմ , իմիջայլոց:
Խոստովանեմ, որ հաճելիորեն զարմացած եմ: Եթե ես լինեի դպրոցի ավարտական դասարանում, մեծ հաճույքով բարձրագույն կրթություն կստանայի Պոլիտեխնիկական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղում և ոչ միայն ուսուցման պայմանների ապահովման մակարդակով պայմանավորված:

Հարցն այն է, որ թե՝ իմ, թե Երևանի իմ գործընկերների և թե գերմանացի մասնագետների համար անակնկալ էր ինստիտուտի ուսանողների էրուդիցիան, ինչպես նաև անգլերենի իմացության մակարդակը: Այս հարցը չեմ ուզում առավել մանրամասնել, քանի որ կային համեմատություններ այլ հեռավոր բուհերի հետ,այդ պատճառով էլ սահմանափակվենք….

5 6

Այս առիթով ուզում եմ շնորհավորել պարոն Խառատյանին նման ուսանողներ ունենալու և նրանց կրթող դասախոսական կազմի համար: Վստահ եմ, որ մոտ ապագայում վանաձորցի երիտասարդների համար ևս տեխնիկական կրթությունը լինելու է առաջնային, ինչպես դա նկատվում է մայրաքաղաքում:

8 Էդիկ Հովսեփյան

14958999_10157694948080076_555146308_oՀաշվի առնելով մասնագիտական աջակցության և վերապատրաստման սահմանափակ հնարավորությունները գյուղական համայնքներում՝ (COAF) բարեգործական կազմակերպությունը շրջայցեր է կազմակերպում Հայաստանում գործող լավագույն կրթական հաստատություններում: Այս անգամ  (COAF)-ը հյուրընկալվել էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, որտեղ աշակերտները հանդիպում ունեցան Մասնաճյուղի ներկայացուցիչների հետ:  Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին, փորձարկումներին: Աշակերտները նաև ընդհանուր տեղեկություններ ստացան ռոբոտների վերաբերյալ, այնուհետև ծանոթացան ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտների պատրաստած ռոբոտի հետ և դրա գործառույթներին: Նրանք տեղեկացան հեռակառավարման սկզբունքով էլեկտրոնային կապի մասին մայր համալսարանի հետ, որը հնարավորություն է ստեղծում կազմակերպել տեսակոնֆերանսներ ՀԱՊՀ-ի մասնաճյուղերի և կենտրոնական կրթահամալիրի միջև, տեղեկացան բուհի միջազգային կապերին, գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությանը, զեղչային համակարգին և այլ մանրամասներին:

Պոլիտեխնիկը մշտապես պատրաստ է հյուրընկալելու աշակերտների, ովքեր մտադիր են մեծ հեռնակրներով ապագա ունենալ, զբաղվել տեխնոլոգիական նորաստեղծությամբ՝ սովորելով և ավարտելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

 

14971452_10157694949610076_1337666300_o   14959059_10157694948900076_89037310_o

20161104_134555 20161104_131339

 

14591614_1214508611942714_433484682537876766_nՀոկտեմբերի 29-ին կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ) պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը: vanadzor-nor-texnologianer-3Տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները Նախագահին ներկայացրել են կենտրոնում արդեն գործող տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաները, սկսնակ թիմերի համար ստեղծված համատեղ աշխատանքային տարածքը, մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան, որը, նրանց հավաստմամբ, բացառիկ հնարավորություն կընձեռի ճարտարագիտական ոլորտում (ներառյալ` ճշգրիտ ճարտարագիտություն, մեքենաշինություն, մաքուր տեխնոլոգիաներ) նախատիպերի մշակման, փորձարկման և նոր արտադրանքների ու լուծումների մշակման համար: Ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև, ըստ որի կողմերը համագործակցելու են մասնագետների, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և վերաորակավորման գործում, ուսումնական ծրագրերի թարմացման գործառույթում, նպաստելու նոր աշխատատեղերի ստեղծմանը, նորարարական ծրագրերի իրականացման խթանմանն ու աջակցմանը միտված գործառույթներում՝ օգտագործելով տեխնոլոգիական կենտրոնի հնարավորությունները, ինչպես նաև՝ կենտրոնի լաբորատորիաներում տարաբնույթ դասընթացների կազմակերպման հնարավորությունը:

20161029_124200

 

IMG_7613Հոկտեմբերի 7-ին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո.Զ. Մարուխյանը, պրոռեկտորներ  պրոֆեսոր Մ.Ք. Բաղդասարյանը, Ռ.Վ. Աղգաշյանը և Ա. Խ. Նազարեթյանը աշխատանքային այցով եղան Վանաձորում: Սկզբում նրանք այցելեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն: Նրանց դիմավորեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ով ներկայացրեց նորաստեղծ տեխնոլոգիական կենտրոնը, նշեց, որ բոլոր լաբորատորիաները, հնարավորությունները ստեղծված են Պոլիտեխնիկի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ կազմակերպելու լաբորատոր դասընթացներ, պրակտիկաներ, սկսել համատեղ ստարտափ նախագծեր, ինչպես նաև՝ իրագործել համատեղ կուրսային և դիպլոմային նախագծեր:

IMG_7650

Ո.Զ. Մարուխյանը ողջունեց ստեղծվող համագործակցության հեռանկարները՝ տեխնոլոգիական նորաստեղծության զարգացման բնագավառում:

Այնուհետև ՀԱՊՀ ռեկտորը և պրոռեկտորները մասնակցեցին մասնաճյուղի գիտխորհրդի նիստին, որտեղ մասնաճյուղի տնօրեն Ա. Խառատյանը մանրամասն ներկայացրեց 2015-2016 ուսումնական տարում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

Տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակություն, ՀԱՊՀ ղեկավարների կողմից եղան առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն մասնաճյուղի հետագա գործունեության ընթացքում:

Գիտխորհուրդը միաձայն ընդունեց մասնաճյուղի հաշվետվությունը և երաշխավորեց ներկայացնել այն ՀԱՊՀ գիտխորհրդում:

IMG_7630 IMG_7669 IMG_7674

IMG_7208
Գիտելիքի և Դպրության տոնին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը ջերմորեն ընդունեց բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիներին, քոլեջից բուհ տեղափոխված ուսանողներին, ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին՝ մաղթելով նրանց բարի նորամուտ: Հանդիպումն սկսվեց Պոլիտեխնիկի օրհներգով: Տոնական այս օրը ևս մեկ անգամ առիթ է տալիս կրթության գործընթացի բոլոր մասնակիցներին՝ աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր` վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը հպարտությամբ իր դռներն է բացել ուսանողների առջև և համոզված է, որ երկիրը շենացնող, արարող և իրենց ուրույն տեղը գտնող մասնագետներ պիտի կերտվեն Պոլիտեխնիկի ընտանիքում: IMG_7340
Գիտելիքի տոնի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը. «Շնորհավորում եմ Գիտելիքի և Դպրության այս հրաշալի տոնի կապակցությամբ: Դուք ընդունվել եք Հայաստանի ամենահզոր ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը: Մեր բուհը կրթական բարեփոխումների առաջնեկն է Հայաստանում, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ կերտելու ձեր ապագան և կարիերան»:
Այնուհետև պարոն Խառատյանը պատվոգրեր և պարգևներ շնորհեց այն ուսանողներին, ովքեր արժանացել էին լավագույն մագիստրոսական թեզ և լավագույն դիպլոմային աշխատանք անվանակարգերի մրցանակների:
Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեցին նաև Ուսումնամեթոդական բաժնի վարիչ Մ. Նաջարյանը, Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Մ. Սիմոնյանը, Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի դեկան Է.Հարոյանը, ավագ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Հ. Հովհաննիսյանը, Որակի ապահովման և վերահսկման բաժնի վարիչ Վ.Մամյանը, Աշխատաշուկայի ուսումնասիրման և ուսանողական կարիերայի համակարգող Տ. Մարգարյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Դ.Պետրոսյանը: Հուսով ենք՝ ավանդույթները, որոնցով հպարտացել է մեր բուհը, ուսանողները նույնպես կլինեն դրանց կրողը, պահպանողը և հարստացնողը:

IMG_7274 IMG_7260 IMG_7217

IMG_7344 IMG_7215 IMG_7196

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ հայտարարում է հեռակա ուսուցման 2016/2017 ուս. տարվա ընդունելություն՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով՝ հետևյալ մասնագիտություններով.

Բակալավրի կրթական ծրագիր

  • Տնտեսագիտություն
  • ԾՐԱԳՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
  • Քիմիական տեխնոլոգիաներ

Մագիստրոսի կրթական ծրագիր

  • ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բակալավրիատի դիմորդը կարող է բուհ ընդունվել՝ հանձնելով քննություն մաթեմատիկա կամ ֆիզիկա առարկայից: Շրջանավարտները, ովքեր 20015/2016թթ. միասնական համակարգով դրական են հանձնել քննությունները, բուհ կընդունվեն առանց ընդունելության քննությունների:

Պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ կընդունվեն մրցույթից դուրս՝ ըստ սահմանված տեղերի:

Դիմորդները կարող են օգտվել ուսման վարձերի զեղչերի ճկուն համակարգից:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև 2016թ. սեպտեմբերի 25-ը ներառյալ՝ յուրաքանչյուր օր (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 10:00-ից մինչև 16:00-ը:

Շարունակվում է ընդունելությունը նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում:

Բոլոր հարցերով դիմել ք.Վանաձոր, Շինարարների փող. 12, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, հեռ. 5-69-29, 5-68-25:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով:

 

tatevՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը մասնակցեց աշխատանքի տոնավաճառին, որտեղ ներկայացվեց թափուր աշխատատեղ, ինչպես նաև` բուհի մասնագիտությունները, հեռանկարները, միջազգային համագործակցության մասին տեղեկություններ:nalbandyan

Ավագ դպրոցի աշակերտների ստեղծած “Ական փնտրող” ռոբոտն արժանացավ Լոռու մարզպետի, տոնավաճառի մասնակիցների և անցորդների հատուկ ուշադրությանը: Հպարտ ենք, որ Պոլիտեխնիկը կերտում է այնպիսի մասնագետներ, ովքեր ապագայում կառուցելու, շենացնելու և զարգացնելու են մեր քաղաքը։

xumb maria

arayik akan pntrox

IMG_6293Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հանրույթը և ուսանողությունը շնորհավորում են սիրելի տնօրեն Արմեն Գերասիմի Խառատյանին՝ տնօրենի պաշտոնում նորից ընտրվելու կապակցությամբ:

Այսպես հազվադեպ է լինում. դպրոցն ավարտել ոսկե մեդալով, ինսիտուտում լինել  լենինյան թոշակառու, ավարտելու տարին ընդունվել ասպիրանտուրա, հաջողությամբ պաշտպանել թեկնածուական թեզը: Նրա գիտական հետազոտությունները նվիրված են նվազագույն թվով շարժաբերերներով ռոբոտ-մանիպուլյատորների, վերակոնֆիգուրացվող մեխանիզմների նախագծմանը և հետազոտությանը: Հեղինակ է մոտ 50 գիտական հոդվածների, 9 գյուտերի: Շատ աշխատանքներ տպագրվել են արտերկրում՝ Լոնդոն, Վիեննա, Վարշավա, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան և այլն: Պաշտպանելուց հետո նա իր աշխատանքային գործունեությունն  սկսում է հարազատ մասնաճյուղում, անցնում աշխատանքային կարիերայի ողջ աստիճանները. ասիստենտ, դոցենտ, ամբիոնի վարիչ, դեպարտամենտի վարիչ, փոխտնօրեն, ավագ դպրոցի տնօրեն, 2009թ.-ին բաց մրցույթով ՀՊՃՀ Հոգաբարձուների խորհուրդի նիստում միաձայն ընտրվում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն: Այդ տարիներին բուհը նոր էր տեղափոխվել հիմնանորոգված մասնաշենքեր և խնդիր էր դրված տեխնոլոգիապես զինելու մասնաճյուղը: Ուստի նրա ղեկավարության տարիներին ստեղծվեցին մի շարք տեխնիկապես հագեցված լաբորատորիաներ, կաբինետներ, գրասենյակներ, սպորտային փակ և բաց մարզադաշտեր: Ստեղծվեց on-line էլեկտրոնային կապ երևանյան կրթահամալիրի և մասնաճյուղերի միջև: Մասնաճյուղն ընդգրկվեց Տեմպուսի մի շարք նախագծերում, որոնք կոորդինացրել է Արմեն Գերասիմի Խառատյանը: Նրա առաջարկությամբ մասնաճյուղի 3 հիմնանորոգման ենթակա մասնաշենքերը հատկացվեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմանադրամին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու համար: Այժմ ստեղծվել է տեխնոլոգիական կրթության մի միջավայր, որը լրացուցիչ խթան կլինի Լոռու մարզում տեխնոլոգիական նորաստեղծության զարգացման համար:

Սույն թվականի հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ օրակարգում դրված էր նաև Վանաձորի մասնաճյուղի տնօրենի ընտրությունը: Հարցը նախապես քննարկվել էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդլայնված գիտխորհրդի նիստում, որը վարում էր ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Զավենի Մարուխյանը, ով իր ելույթում արժևորեց Ա. Խառատյանի կատարած աշխատանքը, նշեց մասնաճյուղի ձեռքբերումները, ակտիվ միջազգային կապերը, մասնաճյուղում ստեղծված լավագույն աշխատանքային և բարոյահոգեբանական մթնոլորտը: Նա շեշետեց անձնակազմի դրական համահավաք կարծիքը՝ Ա. Խառատյանի թեկնածության վերաբերյալ: Հարցը քննարկվել էր նաև ՀԱՊՀ ռեկտորատի նիստում, որտեղ նույնպես պաշտպանվեց  Ա. Խառատյանի թեկնածությունը: ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ Ա. Խառատյանը ներկայացրեց Մասնաճյուղի զարգացման հայեցակարգի հիմնադրույթները: Ելույթ ունեցան նաև ակադեմիկոս Յուրի Լևոնի  Սարգսյանը և Վանաձորի մասնաճյուղի Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Միշա Մամիկոնի Սիմոնյանը: Նրանք Արմեն Խառատյանին ներկայացրին որպես անբասիր աշխատանքային կենսագրություն և վարքագիծ ունեցող անհատ: Փակ քվեարկության արդյունքում Արմեն Խառատյանը միաձայն ընտրվեց Վանաձորի մասնաճյուղի տնօրեն:

Հավատացած ենք, որ պարոն Խառատյանի ղեկավարության տարիներին բուհն ունենալու է բազում վերելքներ և զարգացման նոր փուլեր:

IMG_6936Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում այսօր տեղի ունեցավ ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը հրաժեշտ տվեց 2015-2016 ուս. տարվա շրջանավարտներին: Միջոցառումը, ավանդույթի համաձայն, մեկնարկվեց Պոլիտեխնիկի օրհներգով, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մասնաճյուղի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Խառատյանը: Իր ողջույնի խոսքում Արմեն Խառատյանը նշեց.

«Սիրելի´ շրջանավարտներ, դուք ավարտում եք Հայաստանի առաջատար բուհերից մեկը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը պետականորեն հավատարմագրված առաջին երեք բուհերից մեկն է, 2 մասնագիտություններ էլ անցել են միջազգային հավատարմագրում։ Պոլիտեխնիկն այնպիսի մասնագիտություններով է օժտում իր սաներին, որոնք հարատև են, կենսական և մշտապես արդիական։ Ուսման տարիներին դուք ոչ միայն ձեռք եք բերել որակյալ գիտելիքների պաշար՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար, այլև օժտված եք մարդկային, ազգային բարձր արժեքներով, որոնք շատ կարևոր են մեր հասարակության և պետականության կերտման հարցում։ Բարի երթ ձեզ, սիրելի´ շրջանավարտներ։ Պատգամում եմ՝ ձեր հետագա գործունեության ընթացքում բարձր պահել պոլիտեխնիկցիների վեհ անունն ու արժանիքները»։IMG_6994

Այս տարի առաջին անգամ ունեցանք մագիստրատուրայի շրջանավարտ՝ Erasmus+ կրկնակի դիպլոմի ծրագրով։ Դավիթ Խառատյանը ոչ միայն գերազանց ավարտեց ՀԱՊՀ-ի մագիստրատուրան, այլև Պորտուգալիայի Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտի մագիստրատուրան՝ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ։ Հետագայում ընդունվեց առկա ուսուցմամբ ասպիրանտուրա՝ «Տնտեսություն, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։ Մենք հպարտ ենք մեր շրջանավարտներով։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան ուսումնական մասի ղեկավար Միքայել Նաջարյանը, գիտական գծով փոխտնօրեն Վոլոդյա Բալայանը, տեղեկատվական համակարգերի և բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Էդիկ Հարոյանը, որակի ապահովման և վերահսկման բաժնի վարիչ Վահան Մամյանը, արտաքին կապերի և ուսանողական կարիերայի կենտրոնի համակարգող Տաթևիկ Մարգարյանը։

Շրջանավարտներն իրենց հերթին խոստացան տեղին օգտագործել տարիների ընթացքում կուտակած գիտելիքները և միշտ բարձր պահել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի անունը։

 

IMG_6986IMG_6893

IMG_6885 IMG_6952