ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Տրանսպորտային համակարգերի ամբիոնը ստեղծվել է 2007թ.-ին, իր կազմում ունենալով 1 պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների 3 թեկնածու, դոցենտներ, 1 ճարտարագետ-հետազոտող, 2 մագիստրոս, 2 դասախոս:
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ճարտարագետ-բակալավրի ծրագրով.
- Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում, առկա (2014թ. ընդունելություն չի կազմակերպվելու)
- 2. Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում, առկա, հեռակա:
Մասնագիտացումներ. Երթևեկության կազմակերպում և անվտանգություն, Փոխադրումների կազմակերպումն ավտոմոբիլային տրանսպորտում:
Մասնագիտությունների պահանջարկը պայմանավորված է տրանսպորտի և փոխադրումների կառա-վարման ոլորտում գործող կազմակերպությունների կարիքներով, տարածաշրջանային խնդիրներով:
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ (Հնարավոր գործատուներ)
- “Սլացք” ՓԲԸ
- Ճանապարհային ոստիկանություն
- “Միլարեն” ՍՊԸ
- “Դիկտիս” ՍՊԸ
- Վանաձորի ավտոկայան
- Վանաձորի քաղաքապետարան
- ՀՀ Մաքսային ծառայություն
- Ներհանրապետական և միջպետական ուղևորա- և բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններ
- Ավտոնորոգման և սպասարկման կազմակերպություններ:
Պրակտիկա
Պրակտիկաների կազմակերպում, մասնակցություն մասնագիտական պետական քննական, ավարտական աշխատանքների պաշտպանության որակավորման հանձնաժողովների աշխատանքներին, ամբիոնի մասնաճյուղերի ստեղծում, լավագույն շրջանավարտների աշխատանքի տեղավորում:
Ավարտական աշխատանքի պաշտպանություն
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Ամբիոնի լավագույն շրջանավարտներն ուսումը շարունակում են ՀՊՃՀ և ՀՀ այլ առաջատար բուհերի մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, ստանալով մագիստրոսի, ճարտարագետ-հետազոտողի որակավորում:
Լաբորատորիաներ. Տրանսպորտային միջոցների կառուցվածքի և շահագործման, Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպման:
Գործընթացներ, հաջողություններ, նախագծեր
- Գիտելիքների գնահատման կրեդիտային համակարգ՝ 2008թ.-ից, որը նպաստում է ակադեմիական շարժունակությանը (օրինակ՝ 2013թ.-ին ամբիոնի շրջանավարտը փոխանակման ծրագրով սովորում է Իտալիայի Թուրինի համալսարանի մագիստրատուրայում):
- Ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում, ներառյալ գնահատման համակարգում՝ էլեկտրոնային քննություն:
- Ձեռնարկվող քայլեր՝ վիրտուալ լաբորատոր փաթեթ-սարքավորումների ձեռքբերման և ուսումնական գործընթացում կիրառելու ուղղությամբ:
- Շրջանավարտներ՝ ԱԺ պատգամավոր, համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, գործարանների տնօրեններ, արտադրության կազմակերպիչներ, տրանսպորտի, փոխադրումների կազմակերպման և կառավարման և այլ ոլորտներում առաջատար մասնագետներ: