Ամբիոնի առաքելությունն է կազմակերպել ուսուցում՝ ընդհանուր մասնագիտական և մասնագիտական առարկաների գծով “Թեթև արդյունաբերության և քիմիական տեխնոլոգիաներ” մասնագիտություններով, թողարկում է նշված մասնագիտություններով ճարտարագետ-բակալավրներ:
Ամբիոնն իրականացնում է կրթահամալիրի բոլոր մասնագտիությունների “Քիմիա” և “Բնապահպանություն” առարկաների դասավանդումը:
“Թեթև արդյունաբերության և քիմիական տեխնոլոգիաների” համատեղ ամբիոնը ստեղծվել է 2011թ.: Ընդ որում “Քիմիական տեխնոլոգիաներ” ամբիոնը հիմնադրվել է 1964թ, իսկ “Թեթև արդյունաբերությանը”` 1992թ.: Այս ամբիոնների ստեղծումը նպատակ է հետապնդել պատրաստել բարձր մակարակի կրթված մասնագետներ, /առկա և հեռակա ուսուցմամբ/ ինչպես թեթև արդյունաբերության, այնպես էլ քիմիական մասնագիտությունների բնագավառների համար: Վանաձորում կան և գործում են թեթև և քիմիական արդյունաբեություների բնագավառի մի շարք առաջատար ձեռնարկութուններ, որոնց ղեկավարներն անմնացորդ աջակցություն են ցուցաբերում հատկապես սարքավորումներով հագեցված լաբորատորիաների ստեղծման, գործնական պարապմունքների և պրակտիկաների անցկացման ուղղությամբ: Ստեղծված է թեթև արդյունաբերության գծով ամբիոնի մասնաճյուղ “Բազում” միավորումում: Այժմ ամբիոնն իր մասնաճյուղն ունի “Գլորիա” կարի ֆաբրիկայում: Ուսանողները լիարժեք օգտվում են ֆաբրիկայի և քիմիական գործարանի լաբորատորիաներից, գրադարանից, սարքավորումներից: Նրանց ղեկավարությունն աջակցում են նաև ուսումն ավարտելուց հետո, երիտասարդ մասնագետներին ապահովելով նրանց համապատասխան աշխատանքով: Մյուս կողմից ամբիոնը պատրաստում է մասնագետներ “Քիմիական տեխնոլոգիաներ” մասնագիտության ուղղությամբ: Այս նպատակով դեռևս 1968թ-ին ստեղծված է մասնագիտական սարքավորումներով հագեցած մի շարք լաբորատորիաներ` ֆիզքիմիայի, օրգանական, անօրգանական անալիտիկ քիմիաների, քիմտեխնոլոգիայի գործընթացներ և ապաատներ, անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիայի լաբորատորիաներ:
Համատեղ ամբիոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, ինչպես թեթև արդյունաբերության,այնպես էլ քիմիական տեխնոլոգիաներ մասնագիությամբ:
Ձևավորված է աշխատունակ կոլեկտիվ, որի անդամներն են Ա.Գալստյան /ամբիոնի վարիչ/, Հ.Ջուլհակյանը, դոցենտներ` Ս.Ղազարյանը, Վ.Նաջարյանը, Է.Մայիլյանը, օժանդակ անձնակազմով` Ջ.Գասպարյանը, Վ.Սարգսայնը, Ս.Հարությունյանը, Ս.Ալիխանյանը: Ք.Գ.Թ, դոցենտ Ս.Ա.Ղազարյանի կողմից գրվել և հրատարակվել է “էկոլոգիա” մենագրությունը, իսկ ամբիոնի աշխատողների կողմից հրատարկվել է շուրջ 800 գիտական հոդվածներ, ուսումնամեթոդական ցուցումներ: Երկու մասնագիտությունների ուղղությամբ շրջանավարտներն աշխատում են քաղաքի, մարզի, հանրապետության և արտերկրի ձեռնարկություններում` զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ: “Քիմիական տեխնոլոգիաներ” մասնագիտությամբ շրջանավարտներն ակտիվ կերպով ընդգրկված են Վանաձորի “Քիմպրոմ” ՓԲԸ քիմիական գործարանի վերագործարկման աշխատանքներում:
Գործարանը պետք է թողարկի ազոտով և ծծմբով հարուստ պարարտանյութեր, որոնց անհրաժեշտությունն ունի Հայաստանի գյուղատնտեսությունը: Պայմանագային կարգով հեռակա ուսուցան քիմիական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ ուսանողներն աշխատում են Արամիսի “Սագամար” ՓԲԸ-ում, որտեղ զբաղված են հանքանյութը միկրոտարրերով հարստացնելով:
Երկու մասնագիտությունների ուղղությամբ բազմաթիվ շրջանավարտներ իրենց ուսումը շարունակել և շարունակում են ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ Երևանում և ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ Գյումրիի մասնաճյուղի մագիստրատուրաներում և ասպիրանտուրաներում: Համատեղ ամբիոնը իրականացնում է մասնաճյուղի բոլոր մասնագիտությունների “Քիմիա” և “Բնապահպանության հիմունքներ” առրակաների դասավանդումը, պատրաստում է նաև հեռակա ուսուցման “Քիմիական տեխնոլոգիաներ” մասնագիտությամբ ճարտարագետ բակալավրեր Վանաձոր Քիմպրոմ ՓԲԸ-ում աշխատելու համար: Լինելով առաջնեկը մասնաճյուղի մասնագիտությունների մեջ, “Քիմիական տեխնոլոգիաներ” ամբիոնն իր բեղմնավոր գործունեությամբ պատրաստել է ոչ միայն բարձրակարգ ճարտարագետ քիմիկ տեխնոլոգներ, այլ նաև գիտնականներ, դոկտորներ, գիտության թեկնածուներ:
ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Ներկայումս տարածաշրջանում թեթև և քիմիական արդյունաբերության աշխատող ձեռնարկությունների տեսակարար կշիռը բավականին բարձր է: Այդ պատճառով հեռանկարային պլաններում նախատեսվում է համալրում մի քանի մասնագիտացումներով, որոնցից են “Հագուստի դիզայն”, “Տրիկոտաժային տեխնոլոգիա”, “Անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա” մասնագիտացումները: