Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

«Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնը ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղի կարևոր ամբիոններից մեկն է: Ամբիոնն ապահովում է մաթեմատիկական և համակարգչային գիտելիքների հետ կապված մի շարք առարկաների դասավանդում համալսարանի ֆակուլտետների բոլոր մասնագիտացումների համար: Այն նաև հանդիսանում է թողարկող ամբիոն «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության համար: 1990-ական թվականներին իր գոյությունը դադարեցրած այս կարևոր և արդիական մասնագիտացումը վերածնվել է՝ ի շնորհիվ քաղաքում հայտնի մասնագետների, որոնք կազմում են ամբիոնի կորիզը: Արդեն 5-րդ տարին է, որ այս մասնագիտությամբ շրջանավարտները համալրում են հանրապետության և արտերկրի տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող տարբեր ձեռնարկությունների աշխատողների շարքերը:

Ուսումնական պրոցեսում լայնորեն օգտագործվում են ժամանակակից համակարգչային տեխնիկայով հագեցված երեք լաբորատորիանների, ինտերակտիվ գրատախտակներով (Smartboard) կահավորված On-line լսարանի հնարավորությունները: Մոտ ապագայում նախատեսված է համալսարանի համակարգչային հնարավորությունները ընդլայնել արդիական տեխնիկական միջոցներով:

Արդեն գործում է «Ինտերնետ» լաբորատորիան, որն ուսանողների մեջ հայտնի է որպես Wi-Fi լաբորատորիա: Այս լաբորատորիան ուսանողներին  և  մասնաճյուղի աշխատողներին ապահովում  է  մատչելի, հուսալի և  գերարագ  ինտերնետով,  այդ  թվում  նաև՝ լաբորատորիայի շրջակայքում  50 մետր շառավղով անլար (Wi-Fi) ինտերնետով: Այս հնարավորությունները դրականորեն են անդրադարձել ոչ միայն ինֆորմատիկայի  գծով մասնագիտացող,  այլ նաև մյուս մասնագիտությունների ուսանողների առաջադիմության որակի վրա:

    «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնի դասախոսները չեն սահմանափակվում միայն լսարանային գործունեությամբ: Արդեն ավանդական դարձած գարնանային ուսանողական գիտական կոնֆերանսներում ամբիոնը ներկայանում է առանձին սեկցիայով, իսկ ամբիոնի դասախոսների կողմից ղեկավարած աշխատանքները արժանանում   են   ամենաբարձր   գնահատականների:  Որպես  կանոն, կոնֆերանսներում ներկայացված թեմաները, կիրառական և արդիական լինելով, շարունակություն են ստանում կուրսային և ավարտական աշխատանքներում:

2007թ.-ից  «Մաթեմատիկայի և գրաֆիկայի»  ամբիոնը համալրեցին դասախոսներ Սերժիկ Ղազարյանը, Սամվել Արզումանյանը, Վահան Մամյանը, Վաղարշակ  Եղիազարյանը:

Ինֆորմատիկայի ճյուղը ներկայացնող ամբիոնի դասախոսների քրտնաջան և տևական աշխատանքի շնորհիվ 2011 թվականին Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկ) կողմից կազմակերպված ինֆորմատիկա առարկայի ուսանողական միջբուհական օլիմպիադայում մեր 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներից բաղկացած թիմը արժանացավ թիմային պատվոգրի: Սա աննախադեպ իրադարձություն էր մեր մասնաճյուղի համար: Ամբիոնը այս հաջողությունը  ավանդույթ դարձնելու ակնկալիքներ ունի :

Մասնաճյուղի համար հաճելի իրադարձություն էր համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաներում առաջատար «Ինստիգեյթ» ձեռնարկության հետ: Այս ձեռնարկության մասնագետները մեկ տարի շարունակ նեղ մասնագիտական դասընթացներ են վարում ինֆորմատիկայի գծով մասնագիտացող մեր ամբիոնի ուսանողների հետ: Այս տարվա շրջանավարտներից մի քանի հոգի ընդունվել են աշխատանքի այդ կազմակերպությունում և այժմ արդեն իրենք են վարում վերոհիշյալ մասնագիտական դասընթացները:

2014թ.-ից «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնի վարիչ նշանակվեց նույն ամբիոնի դասախոս ֆ.մ.գ.դ. պրոֆեսոր, բազմաթիվ մասնագիտական ձեռնարկների հեղինակ Ռուբիկ Դալլաքյանը:

2016թ.-ից «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնը համալրվեց նոր երիտասարդ կադրերով. Անահիտ Կիրակոսյան, Սեյրան Ալավերդյան, Գայանե Սոխակյան, Հայկուհի Մամիկոնյան, Մանուշ Արզումանյան:

2018թ.-ից «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնը վերանվանվել է «Մաթեմատիկայի և ծրագրային ճարտարագիտության» ամբիոն: Այժմ «Մաթեմատիկայի և ծրագրային ճարտարագիտության» ամբիոնը համալրվել է նոր երիտասարդ դասախոսներով: