2009 թվականին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնայուղում դեպարտամենտների կառուցվածքային միավորը վերափոխվեց ֆակուլտետների: Մասնաճյուղում գործում են երկու ֆակուլտետներ` 1. տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության, 2. բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի: Այս ստորաբաժանումների կողմից կազմակերպվում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործընթացը: Ֆակուլտետներն իրականացնում են մասնագետների պատրաստումը մեկ կամ մի քանի մասնագիտությունների գծով: Ֆակուլտետների կազմում ընդգրկված են ամբիոնները, լաբորատորիաները, ուսումնական և գիտական այլ օղակներ: Ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմինը ֆակուլտետի խորհուրդն է, որի նախագահը ֆակուլտետի դեկանն է:
Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան.
տ.գ.դ., դոցենտ Միշա Մամիկոնի Սիմոնյան
հեռ.` 0322-5-67-04
էլ.փոստ` seuavan@yahoo.com
Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի դեկան. ֆ.մ.գ.թ., դոցենտ Էդիկ Պանդուխտի Հարոյան
հեռ.` 0322-5-68-64
էլ.փոստ` arm00001@inbox.ru