Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 
Վերջին նորություններ

IMG_6293Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հանրույթը և ուսանողությունը շնորհավորում են սիրելի տնօրեն Արմեն Գերասիմի Խառատյանին՝ տնօրենի պաշտոնում նորից ընտրվելու կապակցությամբ:

Այսպես հազվադեպ է լինում. դպրոցն ավարտել ոսկե մեդալով, ինսիտուտում լինել  լենինյան թոշակառու, ավարտելու տարին ընդունվել ասպիրանտուրա, հաջողությամբ պաշտպանել թեկնածուական թեզը: Նրա գիտական հետազոտությունները նվիրված են նվազագույն թվով շարժաբերերներով ռոբոտ-մանիպուլյատորների, վերակոնֆիգուրացվող մեխանիզմների նախագծմանը և հետազոտությանը: Հեղինակ է մոտ 50 գիտական հոդվածների, 9 գյուտերի: Շատ աշխատանքներ տպագրվել են արտերկրում՝ Լոնդոն, Վիեննա, Վարշավա, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան և այլն: Պաշտպանելուց հետո նա իր աշխատանքային գործունեությունն  սկսում է հարազատ մասնաճյուղում, անցնում աշխատանքային կարիերայի ողջ աստիճանները. ասիստենտ, դոցենտ, ամբիոնի վարիչ, դեպարտամենտի վարիչ, փոխտնօրեն, ավագ դպրոցի տնօրեն, 2009թ.-ին բաց մրցույթով ՀՊՃՀ Հոգաբարձուների խորհուրդի նիստում միաձայն ընտրվում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն: Այդ տարիներին բուհը նոր էր տեղափոխվել հիմնանորոգված մասնաշենքեր և խնդիր էր դրված տեխնոլոգիապես զինելու մասնաճյուղը: Ուստի նրա ղեկավարության տարիներին ստեղծվեցին մի շարք տեխնիկապես հագեցված լաբորատորիաներ, կաբինետներ, գրասենյակներ, սպորտային փակ և բաց մարզադաշտեր: Ստեղծվեց on-line էլեկտրոնային կապ երևանյան կրթահամալիրի և մասնաճյուղերի միջև: Մասնաճյուղն ընդգրկվեց Տեմպուսի մի շարք նախագծերում, որոնք կոորդինացրել է Արմեն Գերասիմի Խառատյանը: Նրա առաջարկությամբ մասնաճյուղի 3 հիմնանորոգման ենթակա մասնաշենքերը հատկացվեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմանադրամին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու համար: Այժմ ստեղծվել է տեխնոլոգիական կրթության մի միջավայր, որը լրացուցիչ խթան կլինի Լոռու մարզում տեխնոլոգիական նորաստեղծության զարգացման համար:

Սույն թվականի հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ օրակարգում դրված էր նաև Վանաձորի մասնաճյուղի տնօրենի ընտրությունը: Հարցը նախապես քննարկվել էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդլայնված գիտխորհրդի նիստում, որը վարում էր ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Զավենի Մարուխյանը, ով իր ելույթում արժևորեց Ա. Խառատյանի կատարած աշխատանքը, նշեց մասնաճյուղի ձեռքբերումները, ակտիվ միջազգային կապերը, մասնաճյուղում ստեղծված լավագույն աշխատանքային և բարոյահոգեբանական մթնոլորտը: Նա շեշետեց անձնակազմի դրական համահավաք կարծիքը՝ Ա. Խառատյանի թեկնածության վերաբերյալ: Հարցը քննարկվել էր նաև ՀԱՊՀ ռեկտորատի նիստում, որտեղ նույնպես պաշտպանվեց  Ա. Խառատյանի թեկնածությունը: ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ Ա. Խառատյանը ներկայացրեց Մասնաճյուղի զարգացման հայեցակարգի հիմնադրույթները: Ելույթ ունեցան նաև ակադեմիկոս Յուրի Լևոնի  Սարգսյանը և Վանաձորի մասնաճյուղի Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Միշա Մամիկոնի Սիմոնյանը: Նրանք Արմեն Խառատյանին ներկայացրին որպես անբասիր աշխատանքային կենսագրություն և վարքագիծ ունեցող անհատ: Փակ քվեարկության արդյունքում Արմեն Խառատյանը միաձայն ընտրվեց Վանաձորի մասնաճյուղի տնօրեն:

Հավատացած ենք, որ պարոն Խառատյանի ղեկավարության տարիներին բուհն ունենալու է բազում վերելքներ և զարգացման նոր փուլեր:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով