Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

IMG_04542013-2014 ուստարվա ամառային քննաշրջանի ընթացքը վերահսկելու և համալիր մշտադիտարկում անցկացնելու նպատակով ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի 03.06.2014թ. հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել էին մասնաճյուղի ուսումնական մասի վարիչ Միքայել Նաջարյանը (նախագահ), որակի ապահովման և վերահսկման բաժնի վարիչ Վահան Մամյանը և աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի համակարգող Նելսոն Մամուլյանը: Հանձնաժողովի նշված կազմի ընտրությունը պատահական չէր, քանի որ նշված անձինք բուհի հավատարմագրման գործընթացը համակարգողներն ու որակի ներքին համակարգի պատասխանատուներն են: Ի դեպ, նրանք վերջերս, անցնելով ՀՀ մասշտաբով կրթության որակի բնագավառում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին, ընդգրկվել ենորակի ապահովման ազգային կենտրոնի փորձագետների տվյալների բազայում:

Մասնաճյուղը վերջին շրջանում բարեփոխումների համատեքստում տարբեր գործընթացների մեջ է եղել՝ հավատարմագրում, ինքնավերլուծություն, որակի համակարգի ստեղծում և զարգացում և այլն: Հավատարմագրման գործընթացի վերջերս կիրարկված տասը չափորոշիչներից վերցվել է մի դրվագ՝ ուսումնական գործընթացի քննաշրջան բաղադրիչը և տնօրինության կողմից հանձնարարվել մանրամասն մշտադիտարկմամբ պարզել, թե ինչպես է այն ընթանում, ինչպիսի թերություններ և բացթողումներ կան այդ ոլորտում: Մշտադիտարկման ընթացքում նկատված այն թերությունները, որոնք հնարավոր էր տեղում շտկել, անմիջապես կարգի էին բերում, իսկ նրանք, որոնք համակարգային բնույթ էին կրում, արձանագրվում էին, ամեն օր մուտքագրվում համակարգչում: Ինչպես նշեց Ն.Մամուլյանը, քննաշրջանի ավարտից հետո հանձնաժողովը մանրամասն հաշվետվություն ներկայացրեց տնօրինությանն ու գիտխորհրդի նիստին՝ ի ցույց դնելով գործընթացում նկատված բոլոր խնդիրները, բացասական կողմերն ու ռիսկերը և առաջարկելով դրանց վերացման և շտկման կոնկրետ ուղիներ:

Ինչպես հավաստիացրեց Մ.Նաջարյանը, մշտադիտարկան գործընթացը պիտի շարունակական բնույթ կրի. «Մեր նպատակն այն է, որ մշտադիտարկման ենթարկվի նաև միջանկյալ ստուգումների ամբողջ գործընթացը, որի արդյունքում կկատարվեն համապատասխան հետևություններ: Եթե այդտեղ կնկատվեն բացթողումներ, կփորձենք անմիջապես շտկել, իսկ այն խնդիրները, որոնք համակարգային և մտահոգիչ բնույթ կունենան, կարձանագրենք և կփորձենք դրանց վերացման կոնկրետ եղանակներ և ուղիներ մատնանշել»: Նա միաժամանակ ընդգծեց, որ այս փուլում մշտադիտարկումը երկու հիմնական նպատակ էր հետապնդում՝ կիսամյակի ընթացքում ուսանողների ստացած գիտելիքների պաշարի բացահայտում և ՀՊՃՀ ուսանողների գիտելիքների հսկման և գնահատման ռեյտինգային համակարգի դրույթների իրականացում:

Վ.Մամյանն ասաց, որ հետագայում իրենք աշխատելու են երեք հիմնական ուղղություններով՝ 1) փաստաթղթային և մեթոդական ապահովվածության մշտադիտարկում, 2) բուն ուսումնական գործընթացի բովանդակային կողմի մշտադիտարկում՝ դասալսումների, հարցաթերթիկների բովանդակային կողմի ստուգման միջոցով, 3) մեթոդական օգնության ցուցաբերում պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ բաց դասախոսությունների, շնորհանդեսների, լավագույն մասնագետների փորձի փոխանակման միջոցով:

Ամփոփելով կատարված աշխատանքները՝ մասնաճյուղի տնօրեն Ա.Խառատյանն ասաց, որ մշտադիտարկման ընթացքում հանձնաժողովի կողմից նկատվել են որոշակի թերություններ և բացթողումներ, որոնք ներկայացվել են գիտխորհրդին: Դրանք հիմնականում ունեն տեխնիկական, երբեմն էլ՝ բովանդակային բնույթ: Նա հավելեց, որ այդ բացթողումների վրա չի կարելի աչք փակել և անհրաժեշտ է վերացնել դրանք: Այդ նպատակով առաջարկվել է խստացնել մասնաճյուղի համապատասխան ստորաբաժանումների վերահսկողությունը: Նա հավելեց, որ այս փուլում մշտադիտարկումը երկու հիմնական նպատակ էր հետապնդում՝ կրթության որակի մակարդակի բարձրացում և բացահայտում այն հարցի, թե քննաշրջանը որքանով է ծառայում և օգտակար ուսանողների կրթության վերջնարդյունքների ձևավորման համակարգում: Իսկ այս հարցերի պատասխանը կտա ձմեռային քննաշրջանի մշտադիտարկումը, որի արդյունքում պարզ կդառնա, թե ինչպիսի դրական արդյունքեր են արձանագրվել ամառային քննաշրջանի մշտադիտարկումից հետո, ինչպիսի բացթողումներ կան, որոնք դեռևս շտկման կարիք ունեն: IMG_0513