Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 
Վերջին նորություններ

          ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալեց  «Դասավանդի՛ր  Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին, ովքեր ներկայացրին «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը և հետագա գործունեությունը։  «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը կարևորում է կրթության հասանելիությունը ինչպես դպրոցական, այնպես էլ բուհական մակարդակում և տրամադրում է ուսման վարձավճարը ամբողջապես փոխհատուցող կրթաթոշակ` բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ավարտական կուրսի այն ուսանողների համար, ովքեր ունեն բարձր առաջադիմություն և պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանն ստանալուց անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր  Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին։

Տարիների համագործակցության փորձը ցույց է տվել, որ Պոլիտեխնիկի շրջանավարտներն իսկապես առանձնացել են իրենց մասնագիտական որակներով, կարողություններով և ստեղծագործական ունակություններով: Նշենք, որ բացի դասավանդվող առարկաներից՝ ունակ են ղեկավարել նաև ռոբոտաշինական, ձեռնարկատիրական և այլ խմբակներ:

Այս ծրագրի ծրջանակներում ուսանողները հնարավորություն ունեն կերտելու իրենց կարիերան, դառնալու կայացած մասնագետներ, փայլուն առաջնորդական հմտություններով ուսուցիչներ: «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտներին որպես ուսուցիչ-առաջնորդներ, այնուհետև երկու տարով գործուղում՝ Հայաստանի մարզային դպրոցներ։ Ծրագրի առանձնահատկությունն այն է՝ պարտադիր չէ, որ մասնակիցը մասնագիտությամբ լինի մանկավարժ, միայն հարկավոր է ունենալ դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են վերապատրաստումը, տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը լուծում է ծրագիրը: «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրն ունի մի գերնպատակ՝ հավասար կրթական հնարավորությունների ստեղծում բոլոր երեխաների համար։

Հուսով ենք, որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն իրենց որոշակի ներդրումը կունենան այս ծրագրում՝ կիրառելով իրենց համալսարանական գիտելիքները:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով