Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 
Վերջին նորություններ

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները մայիսի 20-24-ը մասնակցեցին «Ֆինանսական նորարարություններ ազգային զարգացման համար» ֆորումին՝ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր Եվրոպական երիտասարդական պառլամենտի և ՀՀ Կենտրոնական բանկի համագործակցությամբ: Ֆորումն անց էր կացվում անգլերենով, մասնակցում էին Երևանի և մարզերի բուհերից շուրջ 120 ուսանող, ովքեր 5 օրվա ընթացքում փորձելու էին գտնել բանաձևեր, լուծումներ ֆինանսական խնդիրների համար, ինչպես նաև առաջարկելու էին նորարարկան գաղափարներ՝ ոլորտի զարգացման համար: Հիմնական ուղղվածությունը կապված էր գյուղական համայնքների ֆինանսական իրազեկման զարգացման հետ, այսինքն՝ նպաստել մարդկանց ֆինանսապես ավելի իրազեկված լինելուն: 

Կազմվել էր 12 հանձնաժողով, ովքեր փորձելու էին գտնել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից առաջադրված 12 տարբեր ակտուալ խնդիրների լուծումներ: Խնդիրների շուրջ ուսանողների մշակած լուծումների համալիր փաթեթները կհանձնվեն ՀՀ Կենտրոնական Բանկին, ինչպես նաև՝ կներկայացվեն ԵԵՊ միջազգային գրասենյակին: Միջոցառման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած պատվիրակները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը միջազգային սեսիաներում: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից նախաձեռնած «Իմ ֆինանսների ամիս» տարեկան ծրագրի նպատակն է հասարակության շրջանում անձնական ֆինանսների կառավարման կարևորումը և ֆինանսական կրթության մակարդակի բարձրացումը։ Վերջում լավագույն խմբերը պարգևատրվեցին մրցանակներով, որոնց շարքում տեղ էին զբաղեցնում նաև մեր ուսանողները:

Միջոցառումների շրջանակում Առնո Բաբաջանյանի համերգասրահում կազմակերպվեց համերգ, որտեղ փայլուն ելույթ ունեցավ Պոլիտեխնիկցի Մերի Արզումանյանը՝ Կոմիտասի «Գարուն» ստեղծագործությամբ:

 

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով